ՀՀ-ում կա բարձր տնտեսական աճ ու ցածր գնաճ. Մարտին Գալստյան
Կենտրոնական բանկի նախագահի թեկնածու Մարտին Գալստյանն իր եզրափակիչ ելույթում ընդգծել է բարձր տնտեսական աճի և ցածր գնաճի առկայությունը Հայաստանում։
Նշենք, որ ԱԺ նիստի օրակարգում Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում Մարտին Գալստյանի ընտրության հարցն է։
Մարտին Գալստյանի խոսքով Կառավարության իր գործընկերների հոտ համատեղ աշխատանքի շնորհիվ երկրում ձևավորվել է մի իրավիճակ, երբ արձանագրվում է բարձր տնտեսական աճ և ցածր գնաճ։ Նա հավելել է, որ սա տեղի է ունենում այն դեպքում, երբ աշխարհի բազմաթիվ երկրներում պատկերը հակառակն է՝ առկա են բարձր գնաճ և տնտեսական անկման նախանշաններ։
«Կարծում եմ՝ ընտրվելու դեպքում ես և թիմը Կենտրոնական բանկը տանելու ենք միայն վերև ու առաջ»,- իր խոսքն ամփոփել է Գալստյանը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ավարտին կհասցվի Երևանի Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածի շինարարությունը. Խուդաթյան
Ավարտին կհասցվի Երևանի Բաբաջանյան–Աշտարակ ճանապարհահատվածի անավարտ շինարարությունը։ Այս մասին այսօր Հանրայինի եթերում աս...
Ընդդիմադիր ուժը չի կարող օտար երկրում նման խնդիր առաջացնել. Էդմոն Մարուքյան
«Էկոնոմիկայի նախարարը հայտարարություն է տարածել, որում ասում է, թե Wildberries-ի և Ozon-ի հետ կապված խնդիրների հետևում կ...
ՍԱՏՄ-ն արձագանքել է Պռոշյանի կոնյակի գործարանի շուրջ ստեղծված աղմուկին
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ) պաշտոնական տեղեկատվություն չի ստացել Ռուսաստանի Դաշնությունից «Պռոշյան...
Ամստերդամում արգելվել է մսի և ավտոմեքենաների գովազդը
Ամստերդամը դարձել է աշխարհի առաջին մայրաքաղաքը, որտեղ արգելվել է մսի և հանածո վառելիքի հիմքով ստեղծված արտադրանքի գովազդ...