16:00 Լուրերը մեկ տողով. Քըլըչի «խոստովանությունը»՝ Երևանում. ուժայինների բախում կենտրոնում. օրվա լուրերը
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.
•Հայաստանն ու Ֆրանսիան ստորագրել են ռազմավարական գործընկերության հռչակագիր, որը վարչապետի բնորոշմամբ նոր հաջողություններ կբերի երկկողմ հարաբերություններում։
•Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է «Հյուսիս-հարավ» ճանապարհի կառուցման առաջընթացը և Ֆրանսիայի առանցքային դերը տարածաշրջանային խաղաղության գործում։
•Թուրքիայի հատուկ ներկայացուցիչը հայտարարել է սահմանի բացման քաղաքական կամքի մասին՝ նշելով, որ ներկայումս լուծվում են տեխնիկական և բյուրոկրատական խնդիրներ։ Նա Երևանում նշել է, որ իրեն զգում է ինչպես տանը։
•Միջադեպ է տեղի ունեցել ՊՊԾ և ոստիկանության գվարդիայի ծառայողների միջև, որն ուղեկցվել է վիրավորանքներով և վիճաբանությամբ։
•Օրենսդրական նոր փոփոխություններով առաջարկվում է վերացնել պետական ծառայության պաշտոն զբաղեցնելու 65 տարեկանի սահմանափակումը. նախագիծ:
•Մոսկվայի բոլոր օդանավակայանները ժամանակավորապես դադարեցրել են աշխատանքը թռիչքների անվտանգության ապահովման նպատակով ներդրված սահմանափակումների պատճառով։
•Էմանուել Մակրոնը կոչ է արել ապահովել Հորմուզի նեղուցի անխափան աշխատանքը և դադարեցնել բոլոր տեսակի ռազմական գործողությունները տարածաշրջանում։
Նմանատիպ հոդվածներ
17:00 Լուրերը մեկ տողով. Ի՞նչ է սպասվում 2027-ին. նախարարի պարզաբանումը, Թրամփի կոշտ գրառումը. 4000 պարող հրապարակում
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. •Առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ 2027-ին ապահովագրավճարների...
20:00 Լուրերը մեկ տողով. Վառելիքի գնաճից ու ՊԵԿ-ի նոր հարթակից մինչև Իրանի սպառնալիք. ինչ է կատարվում աշխարհում
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. •Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն ուսումնասիրում է վառելիքի գնաճի տնտ...
17:00 Լուրերը մեկ տողով. Երկրաշարժ, Զելենսկին այցելի՞ Հայաստան, ի՞նչ է կատարվում «Ջերմուկի» շուրջ
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. •Թուրքիայում տեղի է ունեցել 3.9 մագնիտուդով երկրաշարժ, որի ցնցումները 2-3 բա...
16:00 Լուրերը մեկ տողով. Աննա Հակոբյանի դեմ բողոք, մի քանի րոպեով փակ պողոտա, հարձակում Բեռլինում
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. •Անհետ կորածների հարազատները մի քանի րոպեով փակել են Երևանի Բաղրամյան պողոտա...