Թուրքիայի փոխնախագահի այցը ՀՀ կարևոր նշանակություն ունի․ Փաշինյան
ՀՀ Կառավարությունից մանրամասներ են հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի Հանրապետության փոխնախագահ Ջևդեթ Յըլմազի հանդիպումից:
Նշվում է, որ Վարչապետը ողջունել է Թուրքիայի փոխնախագահի այցը Հայաստան և նշել, որ այն կարևոր նշանակություն ունի երկու երկրների հարաբերություններում։
Ջևդեթ Յըլմազն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության և գագաթնաժողովին մասնակցելու հրավերի համար:
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Թուրքիայի կարգավորման գործընթացին և ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը վերաբերող հարցեր:
Հիշեցնենք` Հանդիպման արդյունքներով ստորագրվել է Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության սահմանին տեղակայված պատմական Անիի (Մետաքսի ճանապարհի) կամրջի համատեղ վերականգնման աշխատանքների իրականացման արձանագրությունը։ Հայաստանի Հանրապետության անունից այն ստորագրել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը, Թուրքիայի Հանրապետության անունից՝ Թուրքիա -Հայաստան կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Սերդար Քըլըչը։
Նմանատիպ հոդվածներ
Հարվածներ կհասցվեն. Պենտագոնի նախազգուշացումը` Իրանին
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ Թեհրանի կողմից խաղաղության գործարքը մերժելու պարագայում ԱՄՆ-ն կշարունակի...
Նիկոլ Փաշինյանը դատապարտել է Թուրքիայի դրոշի այրումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ակնհայտորեն սադրիչ և լարվածություն հրահրող վարքագիծ է համարում Հայոց ցեղասպանության տարելիցի...
Մենք միավորվել ենք, որովհետև լսել ենք ձեզ. Արման Բաբաջանյան
«Մենք միավորվել ենք, որովհետև լսել ենք ձեզ, եկել ենք, որպեսզի ձեր ձայնը վերջապես հնչի խորհրդարանում»,- ֆեյսբուքյան իր էջ...
ԱՄՆ-ն հայտնել Իրանի հետ զինադադարի ավարտի ամսաթիվը. Ynet
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշում է կայացրել Իրանի հետ զինադադարի ռեժիմը երկարաձգել մինչև ապրիլի 26-ը։ Այս մասին հ...