Մենք պետք է ընդունենք աշխարհն այնպիսին, ինչպիսին կա. Կանդայի վարչապետի հայտարարությունը
Կանադայի վարչապետ Մարկ Քարնին Եվրոպական քաղաքական համայնքի VIII գագաթնաժողովի ժամանակ խոսել է Հայաստանի հետ հարաբերությունների, ընդհանուր արժեքների և տարածաշրջանում խաղաղության հաստատման մասին։
Եվրոպական քաղաքական համայնքի VIII գագաթնաժողովի իր ելույթում Կանադայի վարչապետ Մարկ Քարնին անդրադարձել է Հայաստանի հետ համագործակցությանը, ընդհանուր արժեքներին և տարածաշրջանային խաղաղության գործընթացին։ Քարնին գոհունակություն է հայտնել հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացում արձանագրված առաջընթացի կապակցությամբ։
«Ես ողջունում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում գրանցված առաջընթացը և ողջունում եմ նախագահ Ալիևի ներկայությունը տեսակապի ձևաչափով»,- նշել է Մարկ Քարնին։
Կանադայի կառավարության ղեկավարն ընդգծել է Կանադայի և Եվրոպայի, ինչպես նաև Հայաստանի միջև առկա կապերը։ Նա նշել է. «Ես միանգամայն տեղին եմ համարում, որ Կանադան դարձավ առաջին ոչ եվրոպական երկիրը, որը միացավ այս ձևաչափին, որովհետև մենք ոչ եվրոպական երկրներից ամենաեվրոպականն ենք։ Մենք ունենք պատմության, արժեքների և վստահության համընկնում»։
Ըստ Մարկ Քարնիի՝ այդ կապերն արտահայտվում են նաև Կանադայի հայ համայնքի միջոցով։ Նա նաև կարևորել է Հայաստանի հետ համագործակցությունը միջազգային առաքելությունների շրջանակներում՝ շեշտելով. «Մենք ունենք Հայաստանում եվրոպական առաքելության միակ ոչ եվրոպական մասնակցի դերը»։
Վարչապետը նկատել է, որ ներկայում աշխարհը լուրջ փոփոխություններ է կրում տեխնոլոգիաների, էներգետիկայի, առևտրի և աշխարհաքաղաքականության ոլորտներում։ «Մենք պետք է ընդունենք աշխարհն այնպիսին, ինչպիսին այն կա, այլ ոչ թե այնպիսին, ինչպիսին մենք կցանկանայինք տեսնել այն»,- հավելել է նա։ Քարնիի խոսքով՝ նմանատիպ հանդիպումները մատնանշում են առաջ շարժվելու լավագույն ուղին։
Նմանատիպ հոդվածներ
ԵԽ նախագահը Երևան ժամանելուց հետո գրառում է արել
Հենց նոր ժամանեցի Երևան՝ կարևոր հանդիպումների համար։ Այս մասին գրել է ԵԽ նախագահ Անտոնիու Կոշտային:Վաղը Եվրոպան կհավաքվի...
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ևս գրառում է արել Երևան ժամանելուց հետո
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը գնահատել է Եվրոպական քաղաքական համայնքի առաջիկա գագաթնաժողովը, որին մաս...
Մակրոնը պարզաբանում է՝ ինչու կինը Հայաստան չի եկել նրա հետ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը NEWS.am–ի հետ զրույցում պարզաբանել է, թե ինչու կինը Հայաստան չի եկել։«Բրիջիթն այլ հան...
24 տարվա մեջ առաջին անգամ. Զելենսկիի գրառումը Երևան ժամանելուց հետո
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Telegram-ի իր էջում անդրադարձել է Երևան կատարած այցին և Եվրոպական քաղաքական համայն...