24 տարվա մեջ առաջին անգամ. Զելենսկիի գրառումը Երևան ժամանելուց հետո
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Telegram-ի իր էջում անդրադարձել է Երևան կատարած այցին և Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելուն։
Ուկրաինայի առաջնորդի պնդմամբ՝ սա վերջին 24 տարվա ընթացքում իրականացված առաջին այցն է, ինչն ընդգծում է դրա խորհրդանշական բնույթը։ Զելենսկին փաստել է, որ այս ժամանակահատվածում թե՛ Ուկրաինայում, թե՛ Հայաստանում նոր սերունդ է մեծացել, սակայն, չնայած տևական դադարին, այցն ինքնին ունի քաղաքական կարևոր նշանակություն։
Նախագահը նաև շեշտել է, որ իր ժամանումը Երևան տեղի է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում, որին մասնակցում են միջազգային և եվրոպացի բազմաթիվ առաջնորդներ։ Ըստ Զելենսկու՝ այս հանգամանքը մեծացնում է իրադարձության կշիռը՝ ստեղծելով միջազգային երկխոսության լրացուցիչ հարթակ։
Նմանատիպ հոդվածներ
ԵԽ նախագահը Երևան ժամանելուց հետո գրառում է արել
Հենց նոր ժամանեցի Երևան՝ կարևոր հանդիպումների համար։ Այս մասին գրել է ԵԽ նախագահ Անտոնիու Կոշտային: Վաղը Եվրոպան կհավաքվ...
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ևս գրառում է արել Երևան ժամանելուց հետո
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը գնահատել է Եվրոպական քաղաքական համայնքի առաջիկա գագաթնաժողովը, որին մաս...
Իտալիայի վարչապետը ժամանեց Երևան
Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին ժամանեց Երևան։ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում պատվիրակության անդամներին դիմավորեց Հայ...
Սա ամենաթանկ, ամենաճակատագրական «զենքն» է. Աննա Հակոբյանի հայտարարությունը
Աննա Հակոբյանը ոչ միայն «Իմ քայլը» հիմնադրամի բոլոր շահառուներին, այլև ՀՀ բոլոր քաղաքացիներին կոչ չի անում ընտրել այս կա...