Իրանի տարածքից հրթիռներ են արձակվել. ԱՄԷ ՊՆ
ԱՄԷ պաշտպանության նախարարությունը հայտնել է երկրի ուղղությամբ արձակված թևավոր հրթիռների չեզոքացման մասին։
Արաբական Միացյալ Էմիրությունների հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները չեզոքացրել են հրթիռային գրոհը։ Այս տեղեկությունը X սոցիալական հարթակում տարածել է ԱՄԷ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Ըստ պաշտոնական հայտարարության՝ Իրանի տարածքից դեպի երկիր արձակված չորս թևավոր հրթիռներից երեքը հաջողությամբ որսացվել են տարածքային ջրերի վրա, իսկ չորրորդն ընկել է ծովը։ Գերատեսչությունը պարզաբանել է, որ տարբեր շրջաններում լսված պայթյունների ձայները հակաօդային պաշտպանության համակարգերի գործողությունների հետևանք են։
Միևնույն ժամանակ, Fars գործակալությունը, հղում անելով իր տեղական աղբյուրներին, նշում է, որ հարձակման պատճառով վնասներ են կրել Դուբայի նավահանգստում տեղակայված ամերիկյան օբյեկտները։
Նմանատիպ հոդվածներ
Երբեք չենք փոխի մեր դիրքորոշումները. ԵԽ նախագահի պատասխանը` Ալիևին
Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի ընթացքում ԵԽ նախագահ Ռոբերտա Մեցոլան հակադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհա...
Հարվածներ կհասցվեն. Պենտագոնի նախազգուշացումը` Իրանին
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ Թեհրանի կողմից խաղաղության գործարքը մերժելու պարագայում ԱՄՆ-ն կշարունակի...
Նիկոլ Փաշինյանը դատապարտել է Թուրքիայի դրոշի այրումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ակնհայտորեն սադրիչ և լարվածություն հրահրող վարքագիծ է համարում Հայոց ցեղասպանության տարելիցի...
Մենք միավորվել ենք, որովհետև լսել ենք ձեզ. Արման Բաբաջանյան
«Մենք միավորվել ենք, որովհետև լսել ենք ձեզ, եկել ենք, որպեսզի ձեր ձայնը վերջապես հնչի խորհրդարանում»,- ֆեյսբուքյան իր էջ...