13:00 Լուրերը մեկ տողով. Փաշինյանը հուսով է 2028-ին Ադրբեջան մեկնել. Զելենսկին՝ սպառնում Մոսկվային
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.
•Երևանում տեղի է ունենում Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի լիագումար նիստը:
•Հուսով եմ, որ 2028 թվականին հնարավորություն կունենամ այցելել Ադրբեջան՝ Եվրոպական քաղաքական համայնքի 10-րդ գագաթնաժողովին մասնակցելու համար. Հայաստանի վարչապետ:
•Ադրբեջանի նախագահը տեսակապով միացել է նիստին՝ նշելով, որ Բաքուն հանել է տարանցման սահմանափակումները և սկսել նավթամթերք մատակարարել Հայաստան։
•ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը վաղը պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան՝ մի շարք երկկողմ հանդիպումներ ունենալու նպատակով։
•Ուկրաինայի նախագահը Երևանում ողջունել է հաստատված խաղաղությունը և Մարզահամերգային համալիրում առանձնազրույց ունեցել ԵՄ առաջնորդների հետ։
•Վլադիմիր Զելենսկին նաև զգուշացրել է, որ ուկրաինական անօդաչուները կարող են «այցելել» Մոսկվայում կայանալիք ռազմական շքերթին։
•Եվրոպական հանձնաժողովի նախագահն ընդգծել է Հայաստանի առանցքային դերը Եվրոպայի մատակարարման շղթաների և տարածաշրջանային կապակցվածության հարցում։
•Եվրոպական միությունը փորձագետների խումբ է ուղարկում Հայաստան՝ ռուսական քարոզչությանը և կիբերհարձակումներին հակազդելու համար։
Նմանատիպ հոդվածներ
17:00 Լուրերը մեկ տողով. Ի՞նչ է սպասվում 2027-ին. նախարարի պարզաբանումը, Թրամփի կոշտ գրառումը. 4000 պարող հրապարակում
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.•Առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ 2027-ին ապահովագրավճարների...
20:00 Լուրերը մեկ տողով. Վառելիքի գնաճից ու ՊԵԿ-ի նոր հարթակից մինչև Իրանի սպառնալիք. ինչ է կատարվում աշխարհում
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.•Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն ուսումնասիրում է վառելիքի գնաճի տնտե...
17:00 Լուրերը մեկ տողով. Երկրաշարժ, Զելենսկին այցելի՞ Հայաստան, ի՞նչ է կատարվում «Ջերմուկի» շուրջ
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.•Թուրքիայում տեղի է ունեցել 3.9 մագնիտուդով երկրաշարժ, որի ցնցումները 2-3 բալ...
16:00 Լուրերը մեկ տողով. Աննա Հակոբյանի դեմ բողոք, մի քանի րոպեով փակ պողոտա, հարձակում Բեռլինում
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.•Անհետ կորածների հարազատները մի քանի րոպեով փակել են Երևանի Բաղրամյան պողոտան...