12:00 Լուրերը մեկ տողով. Գագաթնաժողով Երևանում. Սանչեսի արտակարգ վայրէջքը, ի՞նչ է սպասվում Հորմուզի նեղուցին
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.
•Հայաստանում մեկնարկել է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի պաշտոնական բացման արարողությունը:
•Տեխնիկական խնդիրների պատճառով ուշացումով Երևան է ժամանել Իսպանիայի վարչապետը և միացել գագաթնաժողովի մասնակիցներին։
•Մոլդովայի նախագահը կարևորել է Եվրոպական միությանն ինտեգրվելու ուղին և ժողովրդավարական արժեքների պաշտպանությունը։
•Ուկրաինայի նախագահը Երևանում խուսափել է պատասխանել Ադրբեջանին ֆոսֆորային ռումբեր մատակարարելու վերաբերյալ հարցին։
•Բաքվում պահվող հայ գերիների ընտանիքները նամակով դիմել են Կանադայի վարչապետին՝ խնդրելով միջնորդել նրանց անհապաղ ազատ արձակման համար։
•Կանադայի վարչապետը մարզահամերգային համալիրի մոտ անպատասխան է թողել հայ գերիների վերադարձին վերաբերող լրագրողական հարցումը։
•Եվրոպացի պաշտոնյաներն անակնկալ են որակել Գերմանիայից ԱՄՆ զորքերի դուրսբերման որոշումը և կոչ արել հզորացնել ՆԱՏՕ-ի եվրոպական բաղադրիչը։
•Ֆրանսիայի նախագահը շեշտել է սեփական պաշտպանական որոշումների կարևորությունը և կողմերին կոչ արել համատեղ վերաբացել Հորմուզի նեղուցը։
•ԱՄՆ նախագահը հայտարարել է «Ազատություն» նախագծի մեկնարկի մասին՝ Պարսից ծոցում արգելափակված նավերը հումանիտար նկատառումներով դուրս բերելու համար։
•Հայաստանի և Բելգիայի վարչապետները Երևանում մասնակցել են Բելգիայի Թագավորության դեսպանատան բացման պաշտոնական արարողությանը։
Նմանատիպ հոդվածներ
17:00 Լուրերը մեկ տողով. Ի՞նչ է սպասվում 2027-ին. նախարարի պարզաբանումը, Թրամփի կոշտ գրառումը. 4000 պարող հրապարակում
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.•Առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ 2027-ին ապահովագրավճարների...
20:00 Լուրերը մեկ տողով. Վառելիքի գնաճից ու ՊԵԿ-ի նոր հարթակից մինչև Իրանի սպառնալիք. ինչ է կատարվում աշխարհում
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.•Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն ուսումնասիրում է վառելիքի գնաճի տնտե...
17:00 Լուրերը մեկ տողով. Երկրաշարժ, Զելենսկին այցելի՞ Հայաստան, ի՞նչ է կատարվում «Ջերմուկի» շուրջ
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.•Թուրքիայում տեղի է ունեցել 3.9 մագնիտուդով երկրաշարժ, որի ցնցումները 2-3 բալ...
16:00 Լուրերը մեկ տողով. Աննա Հակոբյանի դեմ բողոք, մի քանի րոպեով փակ պողոտա, հարձակում Բեռլինում
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.•Անհետ կորածների հարազատները մի քանի րոպեով փակել են Երևանի Բաղրամյան պողոտան...