11:00 Լուրերը մեկ տողով. Կայա Կալասի հայտարարությունը՝ ԵՄ-ի հետ կապված. Ֆրանսիայի նախագահը՝ Հանրապետության հրապարակում
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.
•Եվրամիությունը պատրաստակամ է քննարկել Հայաստանի անդամակցության հեռանկարը՝ որոշումը թողնելով պաշտոնական Երևանին. Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալլաս:
•Եվրախորհրդարանը ողջունում է Հայաստանի ժողովրդավարական հանձնառությունը և առաջարկում համագործակցել ապատեղեկատվության ու թվային սպառնալիքների դեմ պայքարում։
•Ֆրանսիան առաջնահերթություն է համարում Հայաստանի անվտանգության ու ինքնիշխանության պաշտպանությունը եվրոպական ընդհանուր կայունության համատեքստում։
•Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Երևան է ժամանել Թուրքիայի փոխնախագահը։
•Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն առավոտյան ժամերին վազք է իրականացրել Հանրապետության հրապարակում:
•Մեծ Բրիտանիան մտադիր է միանալ Ուկրաինային տրամադրվող վարկային ծրագրին՝ ռազմական տեխնիկայի ձեռքբերմանն աջակցելու նպատակով։
•Իրանը նախազգուշացրել է ԱՄՆ-ին զերծ մնալ Հորմուզի նեղուցում նավագնացությանը միջամտելուց՝ միաժամանակ շարունակելով խաղաղության շուրջ բանակցությունները Վաշինգտոնի հետ։
•Ադրբեջանի տարածքով Հայաստան է ներկրվում պարարտանյութի նոր խմբաքանակով բեռնված երկաթուղային շարասյուն։
Նմանատիպ հոդվածներ
17:00 Լուրերը մեկ տողով. Ի՞նչ է սպասվում 2027-ին. նախարարի պարզաբանումը, Թրամփի կոշտ գրառումը. 4000 պարող հրապարակում
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. •Առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ 2027-ին ապահովագրավճարների...
20:00 Լուրերը մեկ տողով. Վառելիքի գնաճից ու ՊԵԿ-ի նոր հարթակից մինչև Իրանի սպառնալիք. ինչ է կատարվում աշխարհում
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. •Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն ուսումնասիրում է վառելիքի գնաճի տնտ...
17:00 Լուրերը մեկ տողով. Երկրաշարժ, Զելենսկին այցելի՞ Հայաստան, ի՞նչ է կատարվում «Ջերմուկի» շուրջ
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. •Թուրքիայում տեղի է ունեցել 3.9 մագնիտուդով երկրաշարժ, որի ցնցումները 2-3 բա...
16:00 Լուրերը մեկ տողով. Աննա Հակոբյանի դեմ բողոք, մի քանի րոպեով փակ պողոտա, հարձակում Բեռլինում
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. •Անհետ կորածների հարազատները մի քանի րոպեով փակել են Երևանի Բաղրամյան պողոտա...