10:00 Լուրերը մեկ տողով. Աշխարհի ուշադրությունը Հայաստանի վրա է, բողոքի ակցիա Երևանում. նոր կենսաչափական անձնագրեր
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.
•Երևանում մեկնարկել է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը։ Մասնակիցներն այս պահին ժամանում են գագաթնաժողովի անցկացման վայր:
•Մարզահամերգային համալիրի մոտ արցախցիները բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով եվրոպացի առաջնորդների աջակցությունը Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցում:
•Ուկրաինայի նախագահը տասնամյակների դադարից հետո պաշտոնական այցով ժամանել է Հայաստան՝ ընդգծելով իրադարձության քաղաքական և խորհրդանշական կարևորությունը:
•Ֆրանսիայի նախագահը պետական այցով ժամանել է Երևան՝ նպատակ ունենալով ամրագրել երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության խորացումը:
•Երևանում բացվել է Բելգիայի դեսպանատունը, ինչը կողմերը որակել են որպես երկկողմ հարաբերությունների և Եվրամիության հետ համագործակցության զարգացման նոր հեռանկար:
•Միջազգային ջրերում անվտանգային միջադեպ է գրանցվել. Իրանի հնարավոր գործողությունների պատճառով նավերին հրամայվել է լքել Ռաս ալ-Խայմայի տարածքը:
•Ըստ ArmLur-ի կառավարությանը մոտ կանգնած աղբյուրների, իշխանությունները մինչև ԱԺ ընտրությունները նախատեսում են փոփոխություններ կատարել ՀՀ քրեական օրենսգրքում՝ վերանայելով կաշառք տալու և ստանալու համար նախատեսված քրեական պատասխանատվության կարգավորումները
•Ներքին գործերի նախարարությունը Նիդերլանդներում ծանոթացել է Հայաստանի նոր կենսաչափական անձնագրերի տպագրության գործընթացին և անվտանգային չափանիշներին:
Նմանատիպ հոդվածներ
17:00 Լուրերը մեկ տողով. Ի՞նչ է սպասվում 2027-ին. նախարարի պարզաբանումը, Թրամփի կոշտ գրառումը. 4000 պարող հրապարակում
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.•Առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ 2027-ին ապահովագրավճարների...
20:00 Լուրերը մեկ տողով. Վառելիքի գնաճից ու ՊԵԿ-ի նոր հարթակից մինչև Իրանի սպառնալիք. ինչ է կատարվում աշխարհում
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.•Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն ուսումնասիրում է վառելիքի գնաճի տնտե...
17:00 Լուրերը մեկ տողով. Երկրաշարժ, Զելենսկին այցելի՞ Հայաստան, ի՞նչ է կատարվում «Ջերմուկի» շուրջ
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.•Թուրքիայում տեղի է ունեցել 3.9 մագնիտուդով երկրաշարժ, որի ցնցումները 2-3 բալ...
16:00 Լուրերը մեկ տողով. Աննա Հակոբյանի դեմ բողոք, մի քանի րոպեով փակ պողոտա, հարձակում Բեռլինում
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.•Անհետ կորածների հարազատները մի քանի րոպեով փակել են Երևանի Բաղրամյան պողոտան...