Թրամփը նախընտրում է պատժել Եվրոպային. Politico
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այժմ ավելի մեծ հետաքրքրություն է ցուցաբերում եվրոպական տերություններին քննադատելու և պատժելու, քան նրանց հետ համագործակցելու հարցում։
Politico պարբերականի փոխանցմամբ՝ ապրիլի 29-ին Թրամփը սոցիալական հարթակներում խիստ քննադատության է ենթարկել Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցին։ Միևնույն ժամանակ, նա սպառնացել է կրճատել ամերիկյան զորքերի քանակը եվրոպական երեք երկրներում, ինչը ցնցել է Պենտագոնին։
Բացի այդ, ԱՄՆ նախագահը տևական հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ։ Կողմերը պայմանավորվել են կարճաժամկետ հրադադարի շուրջ՝ առանց Ուկրաինայի հետ խորհրդակցելու։
Հոդվածում նշվում է, որ նախկինում նման իրադարձություններից յուրաքանչյուրը եվրոպական մայրաքաղաքներում արտակարգ խորհրդակցությունների առիթ կդառնար։ Սակայն այժմ Եվրոպայում քչերն են կարծում, թե «երկինքը փլվում է», քանի որ շատ առումներով այն արդեն փլվել է։ Առաջնորդները սկսել են հարմարվել իրավիճակին, այդ թվում՝ Եվրոպական պաշտպանական միության հնարավոր ստեղծման ճանապարհով։
Թրամփի կտրուկ գործողությունները եվրոպացիների համար ընդգծեցին Վաշինգտոնից ավելի մեծ անկախության և ինքնավարության հրատապ անհրաժեշտությունը։
Բացի այդ, Դոնալդ Թրամփը հայտարարել է նաև ԵՄ-ից ներկրվող բեռնատար և մարդատար մեքենաների մաքսատուրքերը մինչև 25% բարձրացնելու մտադրության մասին։
Նմանատիպ հոդվածներ
Հարվածներ կհասցվեն. Պենտագոնի նախազգուշացումը` Իրանին
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ Թեհրանի կողմից խաղաղության գործարքը մերժելու պարագայում ԱՄՆ-ն կշարունակի...
Նիկոլ Փաշինյանը դատապարտել է Թուրքիայի դրոշի այրումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ակնհայտորեն սադրիչ և լարվածություն հրահրող վարքագիծ է համարում Հայոց ցեղասպանության տարելիցի...
Մենք միավորվել ենք, որովհետև լսել ենք ձեզ. Արման Բաբաջանյան
«Մենք միավորվել ենք, որովհետև լսել ենք ձեզ, եկել ենք, որպեսզի ձեր ձայնը վերջապես հնչի խորհրդարանում»,- ֆեյսբուքյան իր էջ...
ԱՄՆ-ն հայտնել Իրանի հետ զինադադարի ավարտի ամսաթիվը. Ynet
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշում է կայացրել Իրանի հետ զինադադարի ռեժիմը երկարաձգել մինչև ապրիլի 26-ը։ Այս մասին հայտնու...