Մերցը չի մասնակցի Հայաստանում կայանալիք գագաթնաժողովին
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը որոշում է կայացրել չմասնակցել Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՎՔ) գագաթնաժողովին, որը տեղի կունենա մայիսի 4-ին Հայաստանում և կհամախմբի շուրջ 50 երկիր։ Սա կլինի առաջին դեպքը, երբ Գերմանիայի կառավարության ղեկավարը բաց կթողնի նման մասշտաբի միջոցառում։ Այս մասին հայտնում է ԴՊԱ գործակալությունը։
Գերմանիայի կառավարության ներկայացուցիչը, ի պատասխան ԴՊԱ-ի հարցմանը, պարզաբանել է, որ Գերմանիայի կանցլերը չի կարողանա այցելել գագաթնաժողովին՝ առկա այլ պարտավորությունների պատճառով։
«Այդ պատճառով նա ներկա չի լինի», - նշել է նա։ Հարցը, թե ով կփոխարինի նրան միջոցառմանը, դեռևս բաց է մնում։ Մայիսի 4-ին Մերցը Բեռլինում ծրագրել է մասնակցություն Քրիստոնեա-դեմոկրատական միության (ՔԴՄ) նախագահության նիստին։ Առայժմ կառավարության մամուլի ծառայությունը չի հայտնում նրա մասնակցությամբ այլ հանրային միջոցառումների մասին։
Նմանատիպ հոդվածներ
Հարվածներ կհասցվեն. Պենտագոնի նախազգուշացումը` Իրանին
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ Թեհրանի կողմից խաղաղության գործարքը մերժելու պարագայում ԱՄՆ-ն կշարունակի...
Նիկոլ Փաշինյանը դատապարտել է Թուրքիայի դրոշի այրումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ակնհայտորեն սադրիչ և լարվածություն հրահրող վարքագիծ է համարում Հայոց ցեղասպանության տարելիցի...
Մենք միավորվել ենք, որովհետև լսել ենք ձեզ. Արման Բաբաջանյան
«Մենք միավորվել ենք, որովհետև լսել ենք ձեզ, եկել ենք, որպեսզի ձեր ձայնը վերջապես հնչի խորհրդարանում»,- ֆեյսբուքյան իր էջ...
ԱՄՆ-ն հայտնել Իրանի հետ զինադադարի ավարտի ամսաթիվը. Ynet
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշում է կայացրել Իրանի հետ զինադադարի ռեժիմը երկարաձգել մինչև ապրիլի 26-ը։ Այս մասին հ...