Իրանը միակ երկիրն է, որտեղ ոչ ոք չի ցանկանում առաջնորդ լինել. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անդրադարձել է Իրանի հետ հարաբերություններին՝ նշելով, որ նրանք չեն համաձայնում իրենց անհրաժեշտ գործարքին։
ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ պատրաստվում են այս գործը պատշաճ կերպով ավարտին հասցնել և մտադիր չեն շուտ հեռանալ։ Ըստ նրա՝ այդ մարդիկ տարիներ շարունակ փորձել են ԱՄՆ-ին ու ողջ աշխարհին պատանդ պահել՝ փակելով Հորմուզի նեղուցը։
Թրամփը նաև նշել է, որ Իրանի առաջնորդները բոլորը հեռացել են, ինչը շատ տխուր է, քանի որ նրանք շատ լավ մարդիկ էին։ Նրա խոսքով՝ Իրանը միակ երկիրն է աշխարհում, որտեղ ոչ ոք չի ցանկանում առաջնորդ լինել։
«Մենք, գրողը տանի, չգիտենք, թե ում հետ գործ ունենք։ Նրանք զանգում են. «Սա այսինչ Մուհամեդն է»։ Ես ասում եմ. «Դո՞ւ ես առաջնորդը։ Մենք փնտրում ենք... մենք փնտրում ենք առաջնորդին»։ Սա միակ երկիրն է աշխարհում, որտեղ ոչ ոք չի ուզում առաջնորդ լինել»,- ասել է Թրամփը։
Նմանատիպ հոդվածներ
Հարվածներ կհասցվեն. Պենտագոնի նախազգուշացումը` Իրանին
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ Թեհրանի կողմից խաղաղության գործարքը մերժելու պարագայում ԱՄՆ-ն կշարունակի...
Նիկոլ Փաշինյանը դատապարտել է Թուրքիայի դրոշի այրումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ակնհայտորեն սադրիչ և լարվածություն հրահրող վարքագիծ է համարում Հայոց ցեղասպանության տարելիցի...
Մենք միավորվել ենք, որովհետև լսել ենք ձեզ. Արման Բաբաջանյան
«Մենք միավորվել ենք, որովհետև լսել ենք ձեզ, եկել ենք, որպեսզի ձեր ձայնը վերջապես հնչի խորհրդարանում»,- ֆեյսբուքյան իր էջ...
ԱՄՆ-ն հայտնել Իրանի հետ զինադադարի ավարտի ամսաթիվը. Ynet
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշում է կայացրել Իրանի հետ զինադադարի ռեժիմը երկարաձգել մինչև ապրիլի 26-ը։ Այս մասին հ...