Չեխիայի վարչապետը Երևանում կհանդիպի Զելենսկու հետ. ԶԼՄ
Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը հայտնել է Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ժամանակ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ բանակցելու մտադրության մասին։
Չեխիայի կառավարության ղեկավար Անդրեյ Բաբիշը տեղեկացրել է, որ ծրագրում է առանձնազրույց ունենալ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ Երևանում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում։ Այս մասին հայտնում է iDnes.cz լրատվականը։
«Այնտեղ ես նաև կարճ երկկողմ հանդիպումներ կունենամ Միացյալ Թագավորության վարչապետ Սթարմերի, Սերբիայի վարչապետի և Մոլդովայի նախագահի հետ։ Առաջին անգամ բանակցություններ կվարեմ նաև Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ», – նշել է Բաբիշը։
Վարչապետը շեշտել է սպասվող հանդիպման նշանակությունը, սակայն հավելել է, որ Կիև մեկնելու մտադրություն չունի։
Նախապես ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել էր Վլադիմիր Զելենսկու՝ Երևան այցելելու լուրը։ Այցը նախատեսված է երկուշաբթի՝ մայիսի 4-ին, երբ Հայաստանի մայրաքաղաքում կմեկնարկի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը։
Ուկրաինայի նախագահի՝ Հայաստան կատարելիք այցի վերաբերյալ այլ մանրամասներ դեռևս չեն հրապարակվում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Չեխիայի վարչապետը խոսել էր 2022 թվականին Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցային գործընթացի ձախողման պատճառների մասին։
Նմանատիպ հոդվածներ
Հարվածներ կհասցվեն. Պենտագոնի նախազգուշացումը` Իրանին
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ Թեհրանի կողմից խաղաղության գործարքը մերժելու պարագայում ԱՄՆ-ն կշարունակի...
Նիկոլ Փաշինյանը դատապարտել է Թուրքիայի դրոշի այրումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ակնհայտորեն սադրիչ և լարվածություն հրահրող վարքագիծ է համարում Հայոց ցեղասպանության տարելիցի...
Մենք միավորվել ենք, որովհետև լսել ենք ձեզ. Արման Բաբաջանյան
«Մենք միավորվել ենք, որովհետև լսել ենք ձեզ, եկել ենք, որպեսզի ձեր ձայնը վերջապես հնչի խորհրդարանում»,- ֆեյսբուքյան իր էջ...
ԱՄՆ-ն հայտնել Իրանի հետ զինադադարի ավարտի ամսաթիվը. Ynet
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշում է կայացրել Իրանի հետ զինադադարի ռեժիմը երկարաձգել մինչև ապրիլի 26-ը։ Այս մասին հ...