Պապոյանը՝ հեղուկ գազի շուկայում տիրող իրավիճակի մասին
Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը տեղեկացրել է, որ առաջիկա օրերին հանրապետություն կտեղափոխվի հեղուկ գազի մեծ խմբաքանակ։
Էկոնոմիկայի նախարարը մայիսի 1-ին լրագրողների հետ զրույցում նշել է, որ սոցիալական հարթակներում տարածված տեսանյութերն արդեն փաստում են Վրաստանի տարածքում գտնվող և դեպի Հայաստան ուղևորվող հեղուկ գազով բեռնված բազմաթիվ մեքենաների մասին։ Գևորգ Պապոյանի խոսքով՝ դրանք այն տրանսպորտային միջոցներն են, որոնք ձյան պատճառով արգելափակվել էին ռուսական կողմում։ Նախարարը հայտնել է, որ որոշ խմբաքանակներ արդեն հասել են երկիր, իսկ առաջիկա օրերին սպասվող նոր մատակարարումների արդյունքում իրավիճակը կկարգավորվի։
«Չեմ պնդի, թե իրավիճակը կլինի այնպիսին, ինչպիսին նախկինում էր, որովհետև, այնուամենայնիվ, իրանական գործոնը դեր է խաղում. հեղուկ գազը Հայաստան մատակարարվում է ոչ միայն Ռուսաստանից, այլև Իրանից։ Բայց ընդհանուր առմամբ իրավիճակը կկարգավորվի», - հայտնել է նա։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանի Կենդանաբանական այգու փոխտնօրենը՝ այսօրվա միջադեպի մասին
Զեբրերը տեղում են, իրենց լավ են խնամում, փախնելու կարիք չունեն: Այս մասին News-ի հետ զրույցում հայտնել է Կենդանաբանական...
ԿԲ-ի պարզաբանումը 500 դրամանոցների հետ կապված
2025 թ. ապրիլի 28-ին Կենտրոնական բանկը հայտարարել էր, որ ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի որոշման համաձայն՝ 2026 թ. ապրիլի 1...
Լավ լուր ոստիկանության ծառայողների համար` կապված հիփոթեքային վարկերի հետ
Կառավարությունը հավանություն է տվել ՆԳՆ նախաձեռնությանը, որով Ոստիկանության ծառայողներին հնարավորություն կտրվի արտոնյալ...
Վարորդական իրավունքի քննությունների կարգում նախատեսվում են փոփոխություններ
Ներքին գործերի նախարարությունը ներկայացրել է Կառավարության որոշման փոփոխությունների նախագիծ, որով նախատեսվում է վարորդակ...