Հասարակություն

Հայաստանում Ozon-ի տնօրենը պարզաբանում է տարածել

Հայաստանում Ozon-ի տնօրենը պարզաբանում է տարածել
Ռուսաստան ներմուծվող ապրանքների մաքսային ձևակերպման պահանջների փոփոխությունների հետևանքով առաջացել են ժամանակավոր դժվարություններ Հայաստանից ապրանքների առաքման գործընթացում։ Այս մասին գրել է…

Ռուսաստան ներմուծվող ապրանքների մաքսային ձևակերպման պահանջների փոփոխությունների հետևանքով առաջացել են ժամանակավոր դժվարություններ Հայաստանից ապրանքների առաքման գործընթացում։ Այս մասին գրել է Հայաստանում Ozon-ի տնօրեն Հայկ Կարապետյանը:


«Առաքման ուշացումների պատճառով պատվերների չեղարկումներից խուսափելու նպատակով մենք ժամանակավորապես սահմանափակել ենք այդ ապրանքների տեսանելիությունը ՌԴ հաճախորդների համար։


Միևնույն ժամանակ, Ռուսաստանի Ozon-ի պահեստներում գտնվող հայաստանյան ձեռնարկատերերի բոլոր ապրանքները շարունակում են վաճառվել առանց սահմանափակումների։


Հայաստանի ներսում  նույնպես վաճառքը շարունակվում է ամբողջ ծավալով. հաճախորդները տեսնում են  բոլոր ապրանքները և, ինչպես միշտ, կարող են պատվիրել ցանկացած ապրանք տեղական վաճառողներից։


Մենք արդեն աշխատում ենք մատակարարման շղթաների վերականգնման ուղղությամբ և նախատեսում ենք հնարավորինս սեղմ ժամկետներում վերականգնել ժամանակավորապես անհասանելի ապրանքների հասանելիությունը»,– գրել է նա:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250