Կյանքը շարունակվում է. Պուտինի հայտարարությունը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Դաղստանի ղեկավար Սերգեյ Մելիքովն ավարտում է աշխատանքը հանրապետությունում և անցնում այլ աշխատանքի, հայտնում է ՏԱՍՍ-ը ապրիլի 30-ին:
«Հանրապետության գործող ղեկավար Սերգեյ Ալիմովիչ Մելիքովի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է սեպտեմբերին: Նա շատ բան է արել: Եվ մենք երախտապարտ ենք նրան դրա համար: Բայց նա անցնում է այլ աշխատանքի, կյանքը շարունակվում է»,- հայտարարել է Պուտինը Դաղստանի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:
Պուտինը պաշտպանել է Դաղստանի ներկայացուցիչների առաջարկը, որոնք հանդես են եկել այն բանի օգտին, որ հանրապետության նոր ղեկավար դառնա Դաղստանի Գերագույն դատարանի նախագահ Ֆեոդոր Շչուկինը: 49-ամյա Շչուկինը Նիժնի Նովգորոդի մարզից է, նա Դաղստանի Գերագույն դատարանը գլխավորել է 2024 թվականի փետրվարին:
Պուտինը նաև պաշտպանել է Մագոմեդ Ռամազանովի թեկնածությունը՝ հանրապետության վարչապետի պաշտոնում: Այժմ Ռամազանովը զբաղեցնում է Հյուսիսկովկասյան դաշնային օկրուգում նախագահի լիազոր ներկայացուցչի տեղակալի պաշտոնը:
Սերգեյ Մելիքովը Դաղստանը գլխավորում էր 2020 թվականի հոկտեմբերից: Ավելի վաղ՝ ապրիլին, մեկնաբանելով իր հրաժարականի մասին լուրերը, Մելիքովն իրեն անվանել էր Վլադիմիր Պուտինի «գերագույն գլխավոր հրամանատարի զինվոր» և նշել, որ կլինի այնտեղ, որտեղ նա կհրամայի լինել:
Նմանատիպ հոդվածներ
Սա ամենաթանկ, ամենաճակատագրական «զենքն» է. Աննա Հակոբյանի հայտարարությունը
Աննա Հակոբյանը ոչ միայն «Իմ քայլը» հիմնադրամի բոլոր շահառուներին, այլև ՀՀ բոլոր քաղաքացիներին կոչ չի անում ընտրել այս կա...
Արթուր Ավանեսյանը՝ Կանդազը կալանավորվեց
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության հարցերով թիմի ղեկավար, լեգենդար հետախույզ Արթուր Ավանեսյանը՝ Կանդազը, կալան...
Հերթական անգամ լեռը մուկ ծնեց. Կոնջորյանը՝ Կարապետյանին
Կալուգացի օլիգարխը հիմա էլ խոսում է «Սյունիքը կորցնելու» և «թրքանալու վտանգի» մասին: Բառացի կրկնում է նույն կեղծ մանտրան...
Բաբկեն Թունյանն արձագանքել է Նարեկ Կարապետյանի հայտարարությանը
«Նարեկ Կարապետյանն այսօր ասել է․ «Ցեմենտի գործարանը փակվում էր, մենք կողքը մետալուրգիական էինք կառուցում»: Էստեղ ամենաճի...