Իրանից որոշ ապրանքների ներմուծման դեպքում կգործի սակագնային քվոտա․ նոր մանրամասներ
Auroranews.am-ը ավելի վաղ հայտնել էր, որ ՀՀ կառավարության նիստում որոշվել է, որ 2026 թվականին Իրանից Հայաստան ներմուծվող իրանական ծագում ունեցող առանձին ապրանքների, այդ թվում՝ լոլիկի, վարունգի և խնձորի համար կգործի սակագնային քվոտա, նշված ապրանքների ներմուծման դեպքում կկիրառվի զրո տոկոս մաքսատուրք։
Auroranews.am-ը Ֆինանսագետի հետ զրույցում փորձեց ավելի մանրամասն տեղեկություններ իմանալ, այս որոշման հետ կապված․
Ըստ նախագծի՝ « Հայաստանի կառավարությունը սահմանել է Իրանից ներմուծվող առանձին տեսակի ապրանքների համար սակագնային քվոտայի կիրառման կարգը: Սույն որոշման համաձայն՝ սակագնային քվոտան տարածվում է Իրանի Իսլամական Հանրապետությունից «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ներմուծվող ապրանքների վրա։ 2026 թվականի ընթացքում նշված ապրանքատեսակների ներմուծումը թույլատրվում է 0 տոկոս մաքսատուրքի դրույքաչափի կիրառմամբ, եթե առկա է համապատասխան լիցենզիա։
Իրանական ծագում ունեցող ապրանքների ներմուծման լիցենզավորման լիազոր մարմին է ճանաչվել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը»,- ասվում է հրապարակման մեջ։
Կից ներկայացնում ենք նաև իրանական ծագում ունեցող այն առանձին ապրանքները, որոնց դեպքում կգործի սակագնային քվոտա։
Նմանատիպ հոդվածներ
Վաղվանից միակողմանի երթևեկություն՝ մայրաքաղաքի որոշ փողոցներում
Ապրիլի 17-ից Ղազար Փարպեցի փողոց 4 հասցեից մինչև Ղազար Փարպեցու – Արամի փողոցների խաչմերուկ երթևեկությունը կկազմակերպվի...
Երևանում ապրիլի 30-ից երթևեկության փոփոխություն կկատարվի
Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ապրիլի 30-ից երթևեկության փոփոխություն կկատարվի Անտ...
Նոր մեթոդ է հայտնաբերվել՝ քաղցկեղի բուժման համար
Ռուսաստանցի և արտասահմանցի գիտնականները մշակել են սելենի հիմքով միացություններ, որոնք լազերային թերապիայի ժամանակ առավել...
Չեմ պատրաստվում գործիք դառնալ որևէ մեկի ձեռքում. դադարեցնել եմ համագործակցությունս Հանրային Հեռուստաընկերության հետ․ Թովմասյան
Չեմ պատրաստվում գործիք դառնալ որևէ մեկի ձեռքում՝ իր անձնական հարցերը լուծելու համար։ Որոշում եմ կայացրել դադարեցնել համա...


