11:00 Լուրերը մեկ տողով. Միլիոնավոր ռուբլիներ «Զվարթնոցում», Ադրբեջանից եկող բեռներ ու հրթիռային սպառնալիքներ
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.
•«Զվարթնոց» օդանավակայանում կանխվել է Ռուսաստանի քաղաքացիների կողմից շուրջ 72,6 մլն ռուբլու մաքսանենգ ներկրումը, ինչի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:
•Գործարար Սամվել Ալեքսանյանը պատրաստվում է Հնդկաստանից 350 հազար կիլոգրամ գոմեշի միս ներկրել, ինչպես նաև 900 հազար կգ խոզի ճարպ՝ Իտալիայից և 300 հազար կգ հավի կրծքամիս Չինաստանից, որն արտադրված է ԱՄՆ-ում. Factor։
•Իրանի խորհրդարանի խոսնակը հայտարարել է ԱՄՆ պատժամիջոցների անարդյունավետության մասին՝ կանխատեսելով նավթի համաշխարհային գների հնարավոր աճ մինչև 140 դոլար:
•ԱՄՆ զինված ուժերը ծրագրում են Մերձավոր Արևելքում առաջին անգամ տեղակայել նորագույն հիպերձայնային հրթիռներ՝ Իրանից բխող սպառնալիքներին դիմակայելու համար:
•Գերմանիայում ամերիկյան զորքերի հնարավոր կրճատումը կարող է վտանգել մինչև տարեվերջ հեռահար Tomahawk հրթիռների տեղակայման ռազմավարական ծրագիրը:
•Դոնալդ Թրամփի դեմ մահափորձի մեջ մեղադրվողի մոտ հայտնաբերվել է լուսանկար, որն ապացուցում է նախապես պատրաստված զինանոցի առկայությունը հարձակումից առաջ:
•Ադրբեջանի տարածքով և երկաթուղային կայարանից այսօր Հայաստան կփոխադրվի հացահատիկի և պարարտանյութի հերթական խմբաքանակը:
Նմանատիպ հոդվածներ
17:00 Լուրերը մեկ տողով. Ի՞նչ է սպասվում 2027-ին. նախարարի պարզաբանումը, Թրամփի կոշտ գրառումը. 4000 պարող հրապարակում
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. •Առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ 2027-ին ապահովագրավճարների...
17:00 Լուրերը մեկ տողով. Երկրաշարժ, Զելենսկին այցելի՞ Հայաստան, ի՞նչ է կատարվում «Ջերմուկի» շուրջ
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. •Թուրքիայում տեղի է ունեցել 3.9 մագնիտուդով երկրաշարժ, որի ցնցումները 2-3 բա...
20:00 Լուրերը մեկ տողով. Վառելիքի գնաճից ու ՊԵԿ-ի նոր հարթակից մինչև Իրանի սպառնալիք. ինչ է կատարվում աշխարհում
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. •Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն ուսումնասիրում է վառելիքի գնաճի տնտ...
16:00 Լուրերը մեկ տողով. Աննա Հակոբյանի դեմ բողոք, մի քանի րոպեով փակ պողոտա, հարձակում Բեռլինում
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. •Անհետ կորածների հարազատները մի քանի րոպեով փակել են Երևանի Բաղրամյան պողոտա...