Մուստաֆաևը կայցելի՞ ՀՀ-ում գտնվող իր ծննդավայր
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, Հայաստան ժամանած ադրբեջանական պատվիրակության ղեկավար, Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը ցանկություն է հայտնել այցել իր ծննդավայր՝ Տավուշի մարզի Ջուջևան բնակավայր։
NEWS.am–ը կապ է հաստատել Ջուջևան բնակավայրի վարչական ղեկավար Համբարձում Պետրոսյանի հետ՝ պարզելու՝ Մուստաֆաևի այցը նախատեսվու՞մ է։ Հարցին ի պատասխան Պետրոսյանը նշել է․
«Գյուղում այս պահին շարժ չկա։ Ընդամենը լրագրողները զանգեցին, ասացին՝ նման բան կա»։
Վարչական ղեկավարը նշել է, որ ինքը նման տեղեկություն չունի։
Նշենք, որ ավելի վաղ ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը հաստատել էին ԶԼՄ–ներում շրջանառվող տեղեկությունն այն մասին, որ Ադրբեջանի փոխվարչապետի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում է։
Հավելենք՝ Շահին Մուստաֆաևն Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի դելիմիտացիայի պետական հանձնաժողովի նախագահն է։
Նմանատիպ հոդվածներ
Բրիտանական կործանիչները խոցել են ռուսական ԱԹՍ-ներ. իրավիճակի սրում
Հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր առաջին անգամ Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի Eurofighter Typhoon FGR4 կոր...
Վլադիմիր Պուտինն հանդես է եկել հայտարարությամբ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համոզմամբ՝ ներկա պայմաններում որևէ երկիր չի կարող ապահովել կայուն առաջընթաց՝ գործելո...
Առաջարկում է սահմանափակել օնլայն կազինոների հասանելիությունը․ պատգամավոր
Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը...
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հայտարարությամբ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել է «Հայաստանի գիտությունը համաշխարհային հետազոտ...