Ավանեսյանը՝ Առողջության համընդհանուր ապահովագրության վճարը վերանայելու մասին
Առողջապահության նախարարությունը 2027 թվականին առողջության համընդհանուր ապահովագրության համար նախատեսված ապահովագրավճարը վերանայելու նախաձեռնություն չունի: Այս մասին հայտնել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«2027 թվականի բյուջետային քննարկումների ժամանակ մենք քննարկելու ենք պետական սուբսիդավորման հատվածը, գիտեք, որ պետությունն այսօր մեծամասամբ սուբսիդավորում է ապահովագրական վճարները. մինչև 18 տարեկաններ, 65+ տարիքի անձինք և հաշմանդամության կարգ և սոցիալական անապահովության բալ ունեցողների համար պետությունը տարեկան ամեն անձի համար վճարում է 129600 դրամ: Բացի դրանից, նաև աշխատող և ապահովագրավճար վճարողների համար պետությունն էլի ամսական 6000 դրամի չափով սուբսիդավորում է իրականացնում»,- ասել է Ավանեսյանը:
Նախարարը հավելել է՝ 2027 թվականի այս սուբսիդավորման շարունակականությունը միջնաժամկետ ծախսային ծրագրերով արդեն իսկ հաստատվել է, սակայն 2027 թվականի բյուջեում դեռ քննարկումների տեղ կա: Անահիտ Ավանեսյանը ներկայացրեց ապահովագրավճարի վերանայման ընդհանուր սկզբունքը:
«Ամեն տարի Առողջապահության նախարարը պետք է ներկայացնի նախորդ տարվա աշխատանքների հաշվետվությունն Ազգային ժողովում և ներկայացնի հաջորդ տարվա ապահովագրավճարի վերաբերյալ եզրակացությունը՝ արդյոք պե՞տք է վերանայել, թե՞ ոչ: Այս պահին մենք 2027 թվականի ապահովագրավճարը վերանայելու նախաձեռնություն չունենք»,- նշել է նախարարը:
Նմանատիպ հոդվածներ
Բրիտանական կործանիչները խոցել են ռուսական ԱԹՍ-ներ. իրավիճակի սրում
Հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր առաջին անգամ Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի Eurofighter Typhoon FGR4 կոր...
Վլադիմիր Պուտինն հանդես է եկել հայտարարությամբ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համոզմամբ՝ ներկա պայմաններում որևէ երկիր չի կարող ապահովել կայուն առաջընթաց՝ գործելո...
Առաջարկում է սահմանափակել օնլայն կազինոների հասանելիությունը․ պատգամավոր
Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը...
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հայտարարությամբ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել է «Հայաստանի գիտությունը համաշխարհային հետազոտ...