Վատագույն սցենարը՝ Թրամփի համար․ Axios
Իրանի մասին։ Իրանի հետ հակամարտության հնարավոր սառեցման վերաբերյալ, ինչը կարող է տնտեսական և քաղաքական բարդություններ ստեղծել ԱՄՆ վարչակազմի համար։ Ըստ ամերիկյան պաշտոնական աղբյուրների՝ իրավիճակը կարող է հասնել մի կետի, երբ կողմերի միջև չկան ակտիվ ռազմական գործողություններ, սակայն միաժամանակ բացակայում է նաև խաղաղության պայմանագիրը։ Նման անորոշությունը ենթադրում է, որ Հորմուզի նեղուցը կմնա փակ, իսկ ամերիկյան ծովային շրջափակումը չի չեղարկվի, գրում է Axios-ը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այժմ կանգնած է բարդ ընտրության առջև՝ ուժային գործողությունների վերսկսման և պատժամիջոցների խստացման միջև։ Սպիտակ տան ղեկավարը հակված չէ ուժի կիրառմանը, սակայն ստեղծված իրավիճակում նահանջի հնարավորություն նույնպես չունի։ Նախորդ շաբաթ նախագահը միակողմանիորեն երկարաձգել էր Թեհրանի հետ զինադադարը՝ մինչ բանակցությունների ավարտը, սակայն հետագայում չեղարկել էր նախատեսված հանդիպումներից մեկը։
Իրանական կողմը պաշտոնապես հերքում է ամերիկյան կողմի հետ հանդիպելու մտադրությունը։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Պակիստանի վարչապետի հետ զրույցում հստակեցրել է երկրի դիրքորոշումը՝ շեշտելով, որ Թեհրանը չի մասնակցի որևէ բանակցության, քանի դեռ գտնվում է ճնշումների, սպառնալիքների կամ նավագնացության շրջափակման պայմաններում։ Այսպիսով, կողմերը շարունակում են սպասողական մարտավարությունը՝ ակնկալելով հակառակորդի թուլացումը։
Նմանատիպ հոդվածներ
Բրիտանական կործանիչները խոցել են ռուսական ԱԹՍ-ներ. իրավիճակի սրում
Հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր առաջին անգամ Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի Eurofighter Typhoon FGR4 կոր...
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հայտարարությամբ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել է «Հայաստանի գիտությունը համաշխարհային հետազոտ...
Վլադիմիր Պուտինն հանդես է եկել հայտարարությամբ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համոզմամբ՝ ներկա պայմաններում որևէ երկիր չի կարող ապահովել կայուն առաջընթաց՝ գործելո...
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ուղերձով
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Նիդերլանդների Թագավորության վարչապետ Ռոբ Յետտենին ազգային տոնի՝ Թագ...