Պարզաբանում՝ «Ջերմուկ»-ի վաճառքի արգելքի մասին
«Ջերմուկ» հանքային ջրի առանձին խմբաքանակների իրացման արգելումը հայաստանյան արտադրողների համար լուրջ խնդիր չէ։ Այս մասին «Sputnik» միջազգային մուլտիմեդիոն կենտրոնում կայացած հեռուստակամրջի ժամանակ հայտարարել է ՌԴ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Ռուսաստանի կրթության ակադեմիայի նախագահի տեղակալ Գենադի Օնիշչենկոն։
Նրա խոսքով՝ «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավարի պաշտոնում իր նախկին աշխատանքի փորձը ցույց է տվել, որ նման դեպքերը հազվադեպ չեն. որպես կանոն` արգելվում է ոչ թե ամբողջ արտադրանքի, այլ առանձին խմբաքանակների իրացումը: Այդպիսի միջոցներ կիրառվում են նաև այլ երկրների ապրանքների նկատմամբ։ Մասնավորապես, վերջերս բելառուսական ձեռնարկություններից մեկի կաթնամթերքի ներմուծումը սահմանափակվեց անասնաբուժական դեղամիջոցի մնացորդային պարունակության ավելցուկի պատճառով:
Օնիշչենկոյի խոսքով՝ «Ջերմուկի» դեպքում, հավանաբար, խոսքը կարող է լինել շշալցման տեխնոլոգիայի խախտման մասին, ինչի արդյունքում արտադրված կոնկրետ խմբաքանակում կարող էին հայտնվել հանքային ջրին ոչ բնորոշ նյութեր։
«Այստեղ ոչ մի սարսափելի բան չկա. առգրավել են մեկ խմբաքանակ, բայց «Ջերմուկը» մնում է շուկայում»,- հավելել է փորձագետը:
Նմանատիպ հոդվածներ
Բրիտանական կործանիչները խոցել են ռուսական ԱԹՍ-ներ. իրավիճակի սրում
Հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր առաջին անգամ Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի Eurofighter Typhoon FGR4 կոր...
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հայտարարությամբ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել է «Հայաստանի գիտությունը համաշխարհային հետազոտ...
Նախկինում ես ունեի նորմալ կյանք․ Մակրոնի կինը գրառում է արել
Ֆրանսիայի նախագահի կինը՝ Բրիջիտ Մակրոնը, խոստովանել է, որ որպես երկրի առաջին տիկին բախվել է հոռետեսության նոպաների, որոն...
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ուղերձով
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Նիդերլանդների Թագավորության վարչապետ Ռոբ Յետտենին ազգային տոնի՝ Թագ...