Հասարակություն

Նոր սկանդալային մանրամասներ՝ Ջեֆրի Էփշտեյնի գործով

Ofelya
Նոր սկանդալային մանրամասներ՝ Ջեֆրի Էփշտեյնի գործով

CNN-ի հետաքննությունը բացահայտել է, որ իլյուզիոնիստ Դեյվիդ Բլեյնի հայտնի հեռուստաշոուի դրվագներից մեկը նկարահանվել է սեքսուալ հանցագործությունների համար դատապարտված միլիարդատեր Ջեֆրի Էփշտեյնի տանը։


Ջեֆրի Էփշտեյնի գործով հրապարակված արխիվային փաստաթղթերը նոր մանրամասներ են հաղորդում նրա և հայտնի իլյուզիոնիստ Դեյվիդ Բլեյնի մտերիմ հարաբերությունների վերաբերյալ։ Ըստ CNN-ի ուսումնասիրության՝ Բլեյնի «Real or Magic» հայտնի հեռուստաշոուի այն դրվագը, որտեղ հանդես է գալիս ռեժիսոր Վուդի Ալենը, նկարահանվել է Էփշտեյնի՝ Նյու Յորքում գտնվող առանձնատանը։ Կադրերի համադրումը փաստում է, որ «ոսկե ձկնիկներով» հնարքի տեսարանները տեղի են ունեցել միլիարդատիրոջ խոհանոցում ու լոգասենյակում։


Նկարահանումների իրողությունը հաստատվում է նաև Էփշտեյնի էլեկտրոնային նամակագրությամբ։ 2013 թվականին նա Վուդի Ալենի կնոջը տեղեկացրել էր, որ Բլեյնը ցանկանում է հնարքը նկարահանել ռեժիսորի մասնակցությամբ։ Էփշտեյնի օգնականի նամակներում առկա են տեխնիկական մանրամասներ այն մասին, որ իլյուզիոնիստին անհրաժեշտ է եղել մուտք գործել լոգասենյակ և նկարել աստիճաններով բարձրանալու տեսարան։ Սա վկայում է, որ Բլեյնը շարունակել է իր շփումները Էփշտեյնի հետ նույնիսկ 2008 թվականին վերջինիս առաջադրված մեղադրանքներից հետո։


Նամակներում հիշատակվում են նաև տեղեկություններ անչափահաս աղջիկների ներկայության մասին։ Հատկանշական է, որ 2017-ին Բլեյնը ինքն էր մեղադրվել բռնաբարության մեջ, սակայն գործը կարճվել էր։


Փաստաթղթերում հիշատակվում է նաև մեկ այլ հայտնի իլյուզիոնիստ՝ Դեյվիդ Քոփերֆիլդը։ Արխիվային լուսանկարներում նա պատկերված է Էփշտեյնի առանձնատանը և մասնավոր կղզում՝ միլիարդատիրոջ ու նրա գործընկեր Գիսլեյն Մաքսվելի ընկերակցությամբ։ Քոփերֆիլդի ներկայացուցիչները հերքում են ցանկացած անպատշաճ վարքագծի մասին պնդումները՝ դրանք անվանելով կեղծ։ 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250