Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում պարգևատրումների և վարձատրության չափի մասին
ՀԷՑ-ի շուրջ 3.700 աշխատակից այսօր վարձատրվել է լրացուցիչ համահարթեցված պարգևավճարով՝ մարտ ամսվա համար. յուրաքանչյուրը 30.000-ական ՀՀ դրամի չափով (հարկերը՝ ներառյալ): Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը:
«ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարման նախորդ ութ ամիսներին լրացուցիչ պարգևատրումներն առնչվել են ամսական 1.500-ից 1.800 աշխատակիցների՝ ովքեր ունեին մինչև 200 հազար ՀՀ դրամ (հարկերը՝ ներառյալ) համախառն վարձատրության շեմ և պարգևատրման չափը սահմանված էր 20.000 ՀՀ դրամ (հարկերը՝ ներառյալ)։
Սկսած մարտ ամսից՝ մեր աշխատակիցների վարձատրության շեմի փաստացի բարձրացումը վերաբերելի կլինի ՀԷՑ-ի՝ մինչև 250 հազար ՀՀ դրամ (հարկերը՝ ներառյալ) համախառն վարձատրության շեմ ունեցող բացառապես բոլոր աշխատակիցներին՝ անկախ մասնագիտական և ծառայողական կարգավիճակից ու ցուցաբերած արդյունքային ցուցանիշներից, իսկ լրացուցիչ պարգևատրման սահմանաչափը սահմանվել է 30.000 ՀՀ դրամ (հարկերը՝ նեդառյալ):
ՀԷՑ-ի աշխատակիցների գրեթե 50%-ին առնչվող այս բարեփոխման արդյունքում վերջիններիս աշխատավարձերը փաստացի աճել են 12-ից 25%-ի չափով, իսկ նման որոշման իրագործման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներն աշխատավարձային ֆոնդում գեներացվել են թե՛ ի հաշիվ ՀԷՑ-ի գլխավոր տնօրենության ու մասնաճյուղերի տնօրենների՝ ի սկզբանե իրենց պարգևավճարներից հրաժարման արդյունքում, և թե՛ այլ ուղղություններով ուռճացված ծախսերի կանխարգելման ու բացառման շնորհիվ։
Շնորհակալություն եմ հայտնում ՀԷՑ-ի բոլոր բարեխիղճ, ազնիվ և պետականակենտրոն աշխատակիցներին։
ՀԷՑ-ը ծառայում է մեր ժողովրդին»,- գրել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Բրիտանական կործանիչները խոցել են ռուսական ԱԹՍ-ներ. իրավիճակի սրում
Հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր առաջին անգամ Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի Eurofighter Typhoon FGR4 կոր...
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հայտարարությամբ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել է «Հայաստանի գիտությունը համաշխարհային հետազոտ...
Նախկինում ես ունեի նորմալ կյանք․ Մակրոնի կինը գրառում է արել
Ֆրանսիայի նախագահի կինը՝ Բրիջիտ Մակրոնը, խոստովանել է, որ որպես երկրի առաջին տիկին բախվել է հոռետեսության նոպաների, որոն...
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ուղերձով
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Նիդերլանդների Թագավորության վարչապետ Ռոբ Յետտենին ազգային տոնի՝ Թագ...
