Միջադեպը կապ չունի վարորդի կամ վճարման հետ. «Երևանի ավտոբուս» ՓԲԸ
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն արձագանքել է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանի գրառմանը.
«Ի պատասխան ֆեյսբուքյան օգտատեր Սոնա Աղեկյանի՝ 26․04․2026 թ․ «Ավտոբուսի վարորդը հարձակվել է անչափահաս երեխայի վրա՝ պահանջելով վճարել ուղեվարձը» վերտառությամբ գրառման և կից տեսանյութի՝ հայտնում ենք.
տեղի ունեցած միջադեպը եղել է երկու ուղևորների միջև, երբ ամենայն հավանականությամբ առողջական խնդիրներ ունեցող երեխան կատարել է անկանոն շարժումներ, այդ թվում՝ ձեռքը մեկնել է մեկ այլ՝ մանկահասակ երեխայի ուղղությամբ, ինչից հետո վերջինս վախեցել է և սկսել գոռալ, իսկ մյուս ուղևորը, որը եղել է ծնողի կամ խնամակալի հետ, իջել է ավտոբուսից։ Տեսանյութը արվել է հենց այդ պահին, և անգամ տեսանյութում երևում է լուռ նստած վարորդը։
Նշյալ միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ, ուստի կոչ ենք անում զերծ մնալ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի և ընկերության վարորդների վերաբերյալ անհարկի շահարկումներից, իսկ օգտատիրոջը հորդորում ենք հեռացնել իրականության հետ բացարձակապես կապ չունեցող գրառումը։
Միաժամանակ պատրաստ ենք ցանկության դեպքում օգտատիրոջը ցուցադրել ավտոբուսի տեսախցիկներով արձանագրված դեպքի եղելությունը»,- ասված է «Երևանի ավտոբուս» ՓԲԸի հաղորդագրության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
75-ամյա միլիոնատիրոջ համար որսը ճակատագրական է եղել
Աֆրիկյան Գաբոնում այծքաղ որսալու ընթացքում ամերիկացի 75-ամյա միլիոնատեր Էրնի Դոսիոն անտառում անսպասելիորեն հանդիպել է փղ...
Հեղափոխության օրերն են կարծես. Տարոն Չախոյան
Հանրապետության հրապարակում մեկնարկել է Քաղաքացու օրվան նվիրված տոնական համերգը, որին ներկա է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյան...
Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան մարզադպրոց է կառուցվելու․ Փաշինյանը մասնակցել է հիմնարկեքի արարողությունը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում ներկա է գտնվել հունահռոմեական ոճի ըմբիշներ Մալխաս և Ռոման Ա...
Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը
168.am-ի տեղեկություններով` որդու նահատակությունից 10 տարի անց 52 տարեկան հասակում մահացել է Ապրիլյան քառօրյա պատերազմի...