Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դանիել Իոաննիսյանի դեմ քրգործ հարուցելու հարցն է դիտարկվում. Աննա Հակոբյան

Ani S.

«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը ասուլիսով է հանդես եկել:  Նա անդրադարձել է «Անկախ դիտորդ» դաշինքի կողմից իրեն վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջին:

 
Աննա Հակոբյանի խոսքով նա իր փաստաբանական թիմին հանձնարարել է ուսումնասիրություն կատարել՝ նախաձեռնելու Դանիել Իոաննիսյանի նկատմամբ քրեական գործի հարուցման նպատակով հաղորդման ներկայացման հնարավորությունը, և «Անկախ դիտորդ» դաշինքի դեմ հայցադիմումի ներկայացման հնարավորությունը՝ «Իմ քայլը» հիմնադրամի գործարար համբավին, հեղինակությանը հասցրած վնասները հատուցելու պահանջով։ 

Ըստ նրա՝ իր կերպարն ասոցացրել են իշխող քաղաքական ուժի հետ, ինչը «սահմանադրական իրավունքի խախտում է»։

Հարցին՝ եթե մարդիկ «Իմ քայլը» հիմնադրամից բարեգործություն ստանան, չե՞ք ասոցացվելու իշխանությունների կողմից ընտրակաշառքի հետ, նա պատասխանեց․ «Դուք դրանով խախտում եք իմ սահմանադրական իրավունքը։ Գնացեք ժողովրդին հարցրեք՝ ասոցացվո՞ւմ եմ, թե՞ ոչ»։


Հիշեցնենք` «Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը հայտնել էր. «դատարան է դիմում՝ պահանջելով 15 դրվագով վարչական պատասխանատվության ենթարկել «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավար Աննա Հակոբյանին»:

Նա հայտնել է, որ դաշինքը ենթադրյալ խախտումներ է հայտնաբերել «Իմ քայլը» հիմնադրամի վերջին ամիսների գործունեության մեջ:

«Դաշինքը նաև դիմում է ներկայացնում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ պահանջելով իրավական գնահատական տալ ապրիլին Գյումրիում և Երևանում կայացած համերգների ֆինանսավորմանը։ Դաշինքը, որպես ՔՊ-ի քարոզչական միջոցառում է դիտարկում ապրիլի 19-ին Գյումրիի և 23-ին Երևանի համերգները. դրանց ծախսը պետք է կատարվեր Կուսակցությունների մասին օրենքին համապատասխան։ Այնինչ, այդ համերգների ֆինանսավորումը չի տեղավորվում այդ օրենքի սահմանափակումների մեջ։ Մենք դիմում ենք ներկայացնում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով` նշվածին իրավական գնահատական տալու պահանջով»,- հայտնել էր Իոաննիսյանը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250