ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խուճապ` Ստամբուլի սրճարանում
Ստամբուլի սրճարաններից մեկում մեքենայի աուդիոհամակարգի ձայնը երկրաշարժի կեղծ խուճապ է առաջացրել։
Շաբաթ երեկոյան Ստամբուլի սրճարաններից մեկի այցելուները, վախենալով երկրաշարժից, հապշտապ դուրս են վազել փողոց, սակայն պարզվել է, որ պատճառը մոտակայքով անցնող մեքենայի հզոր ձայնային համակարգն է։ Այս մասին կիրակի օրը տեղեկացրել է «Birgün» պորտալը։
Տեսահսկման սարքերի ձայնագրության մեջ երևում է, թե ինչպես են սեղանի խաղով զբաղված տղամարդիկ հանկարծակի տագնապում և շտապ լքում հաստատությունը՝ դռների մոտ առաջացնելով խցանում։
Սրճարանի այցելու Օրհան Քեսքինը պատմել է պարբերականին, որ շենքն ու ապակիները սկսել են ուժգին ցնցվել։ «Բոլորը կարծեցին, թե դա երկրաշարժ է, ես առաջիններից մեկը դուրս վազեցի»,- նշել է նա՝ հավելելով, որ ներսում մեծ խուճապ է եղել, իսկ հետո անցորդներն են հայտնել, որ իրականում ցնցումներ չեն եղել։ Պարզվել է, որ ապակիների ցնցումն առաջացել է շենքին մոտեցած ավտոմեքենայի չափազանց հզոր աուդիոհամակարգից։
Նշվում է, որ մեկ տարի առաջ՝ 2025 թվականի ապրիլի 23-ին, Մարմարա ծովում գրանցվել էր 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որի հետևանքով տուժել էր 236 մարդ։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ով սիրուն, սիրուն»-ը` Ինգրիդի կատարմամբ
Հանրապետության հրապարակում «Քաղաքացու օրվա նվիրված» «Խաղաղության ձայնը» խորագրով կազմակերպված համերգին աշխարհահռչակ երգչ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ամիրյան փողոցը հիմա. Նիկոլ Փաշինյան
Հանրապետության հրապարակում «Քաղաքացու օրվա նվիրված» «Խաղաղության ձայնը» խորագրով համերգն է ընթանում : Նախատեսված է նաև «...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տրամադրությունը` Հանրապետության հրապարակում
Հանրապետության հրապարակում բարձր տրամադրություն է: «Քաղաքացու օրվա նվիրված» «Խաղաղության ձայնը» խորագրով համերգին հրապար...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Աջակցում եմ միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը. Մհեր Արմենիա
«Այսօր իրոք լավ տոն է՝ Քաղաքացու օրն է, քաղաքացու տոնն է, այսքան ժպիտ, այսքան ուրախ մարդիկ… ես շատ ուրախ եմ։ Շնորհավորու...