Նոր մանրամասներ՝ Սպիտակ տան հրաձգությունից․ կասկածվողը խոսել է
Կալիֆոռնիայի Տորանս քաղաքի 31-ամյա բնակիչ Քոուլ Թոմաս Ալենը զինված է եղել որսորդական հրացանով, ատրճանակով ու դանակներով։ CBS News-ը նշում է, որ նա հավանաբար գործել է միայնակ և եղել է Վաշինգտոն Հիլթոն հյուրանոցի հյուր։
Ձերբակալությունից հետո Ալենը իրավապահներին ասել է, որ ցանկացել է գնդակահարել Թրամփի վարչակազմի պաշտոնյաներին։ Կասկածյալը չի նշել, որ թիրախը հենց Թրամփն է, այլ խոսել է միայն վարչակազմի անդամների մասին։
Նշենք՝ նա 2017-ին ավարտել է Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտը՝ ստանալով մեքենաշինության բակալավրի աստիճան, իսկ նախորդ տարի մագիստրոսի կոչում է ստացել Դոմինգես Հիլսի Կալիֆոռնիայի պետական համալսարանում։
Դեպքից հետո Դոնալդ Թրամփը հայտնել է, որ ուզում էր շարունակել միջոցառումը, բայց իրավապահները պնդել են չեղարկել ընթրիքը։ Նա նշել է, որ կրակոցի ձայնը նմանեցրել է ընկնող սկուտեղի, սակայն միջադեպը բավականին տրավմատիկ է եղել Մելանիա Թրամփի համար։ ԱՄՆ նախագահը գովել է իրավապահների արագ աշխատանքը և խոստացել միջոցառումն անցկացնել մեկ այլ օր։
Նմանատիպ հոդվածներ
Բրիտանական կործանիչները խոցել են ռուսական ԱԹՍ-ներ. իրավիճակի սրում
Հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր առաջին անգամ Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի Eurofighter Typhoon FGR4 կոր...
Քաղաքացին պետության Աստվածն է․ Փաշինյան
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ քաղաքացին կամ քաղաքացիների ամբողջությունը՝ ժողովուրդը, պետո...
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից զգուշացնող հայտարարություն ունենք
ԱՄՆ օրենքները խախտելը կարող է լուրջ հետևանքներ ունենալ ուսանողական վիզայի վրա։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանութ...
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հայտարարություն է տարածել
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հայտարարություն է տարածել․ «Տեղյակ ենք սոցցանցերում հրապարակված կեղծ գրառման մասին, որը վերագր...