Տաքսի առանց վարորդի. Cybercab-ը պատրաստ է նվաճել համաշխարհային շուկան
Tesla ընկերությունը հայտարարել է Cybercab անօդաչու տաքսիների սերիական արտադրության մեկնարկի մասին, ինչը համապատասխանում է Իլոն Մասկի առաջնահերթություններին՝ ուղղված ինքնավար վարման տեխնոլոգիաների զարգացմանը։ Նախագիծը, որը նախկինում ընկալվում էր որպես փորձարարական, դուրս է գալիս նոր փուլ՝ մասշտաբավորում և կոմերցիոն ներդրում։
Cybercab-ն իրենից ներկայացնում է լիովին ինքնավար փոխադրամիջոց՝ առանց ավանդական վարորդական տեղի։ Նախատեսված է քաղաքային օգտագործման և զանգվածային ուղևորափոխադրումների համար, Cybercab-ը ռոբոտ-տաքսիանման մոդել է:
Cybercab-ի սերիական արտադրության մեկնարկը չի նշանակում, որ արդեն վաղը ԱՄՆ-ի ճանապարհներին կհայտնվեն բազմաթիվ ռոբոտ-տաքսիներ։ Այնուամենայնիվ, Մասկը կատարեց ներդրողներին տված իր խոստումը՝ 2026 թվականին սկսել Cybercab-ի սերիական արտադրությունը։
Եթե նախագիծը հաջողվի, այն կարող է էապես փոխել տաքսի ծառայությունների շուկան և սահմանել քաղաքային շարժունակության նոր ստանդարտ։ Սակայն ամեն ինչ դեռևս կախված է պետական կարգավորող մարմիններից և նրանց վստահությունից դեպի ինքնավար վարումը՝ առանց մարդու միջամտության հնարավորության։
Tesla-ի ծրագրերում է թողարկել տարեկան մինչև 2 միլիոն Cybercab՝ վաճառելով դրանք բավականին էժան գնով՝ 30 000 դոլարից պակաս։ Միևնույն ժամանակ, ընկերությունը ցանկանում է ինքնավար տեխնոլոգիաների մեջ ներդնել բաժանորդագրության համակարգ՝ ապահովելով իր համար մշտական շահույթ։
Նմանատիպ հոդվածներ
Վաղվանից միակողմանի երթևեկություն՝ մայրաքաղաքի որոշ փողոցներում
Ապրիլի 17-ից Ղազար Փարպեցի փողոց 4 հասցեից մինչև Ղազար Փարպեցու – Արամի փողոցների խաչմերուկ երթևեկությունը կկազմակերպվի...
Քարդաշյանի ուղերձը՝ Հայաստանին
Ինստագրամյան իր ալիքում Քիմ Քարդաշյանը հրապարակում է արել՝ նվիրված Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին։ Հեռուստաաստղը...
Անձրևները չեն դադարի․ ինտենսիվ տեղումներ են սպասվում
Հայաստանի Հանրապետության տարածքում ապրիլի 21-ին շրջանների զգալի մասում, 22-ի գիշերը, 23-ի ցերեկը, 24-25-ին առանձին շրջան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեկ կամ երկու երեխա ունեցող ծնողների դեպքում աշխատանքային օրը կկրճատվի․ Թորոսյանը մանրամասնում է
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է աշխատանքային օրենսգրքում նախատ...

