Քաղաքականություն
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Համարում եմ ճղճիմ․ արձագանքը կլինի. Սիմոնյանը՝ Ստեփանակերտի եկեղեցու և Թուրքիայի դրոշի այրման մասին
Մենք այդ ինֆորմացիան ճշտում ենք, ուզում ենք հասկանալ՝ ի՞նչ է եղել և արձագանքը կլինի։ Այս մասին 24news-ի հետ զրույցում ասել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Ստեփանակերտի առաջնորդանիստ եկեղեցու ավերմանը։
Լրագրողի դիտարկմանը, թե ապրիլի 23-ին, Ջահերով երթից առաջ Թուրքիայի դրոշի այրմանն իշխանության տարբեր ներկայացուցիչների կողմից արձագանք է եղել, իսկ եկեղեցու ավերմանը՝ ոչ, Սիմոնյանը նշել է.
«Շատ անտեղին եմ համարում մեկը մյուսի հետ համեմատելը, որովհետև այն, ինչ արվել է, իմ գնահատականը տվել եմ՝ համարում եմ ճղճիմ, թույլ, ՀՀ-ին և հայ ժողովրդին վնասող»,- ասել է Ալեն Սիմոնյանը՝ խոսելով Թուրքիայի դրոշի այրման մասին:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Քաղաքականություն բաժնից
Հայտնի է՝ Մոսկվայից ընտրությունների համար Հայաստան ժամանած քաղաքացու խափանման միջոցը
1.0