Փոքր բիզնեսի հետ կապված նախագիծ կներկայացվի ԱԺ. Նարեկ Կարապետյան
Երկու շաբաթվա ընթացքում առաջարկվելու է Ազգային ժողովին օրենք, որով փոքր բիզնեսն ազատվելու է շրջանառության հարկից։ Դա ապահովելու է հինգ տարվա ընթացքում 50,000 նոր աշխատատեղ։ Այս մասին հատուկ նախապատրաստական հանդիպման ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը:
«Կուզեի նաև նշել, որ մենք 300,000 նոր աշխատատեղ ենք ստեղծում մեր հայերի համար, բայց Փաշինյանի Կառավարությունն արդեն բացել էր Հայաստանի դռները 300,000 ադրբեջանցիների համար:
Երկրորդը՝ միջին բիզնեսի և նաև մեծ բիզնեսի համար մենք ապահովելու ենք տնտեսական այնպիսի պայմաններ, որ մեր երկիրն ամենամրցակցայինը լինի տարածաշրջանի բոլոր երկրների համեմատ, օրինակ՝ միջին բիզնեսի համար կստեղծվի Հայաստանում տեղայնացնելու ծրագրեր, հայկական արտադրանքը զարգացնելու ծրագրեր, որ մեր երկիրը ներմուծմամբ չզբաղվի, այլ տեղում արտադրի։
Հայաստանը վերաարդյունաբերականացնելու համար մեզ պետք են օտարերկրյա մեծ ներդրումներ, որը մենք ապահովելու ենք շատ կարճ ժամանակում»,-նշել է նա։
Նմանատիպ հոդվածներ
ՍԱՏՄ-ն արձագանքել է Պռոշյանի կոնյակի գործարանի շուրջ ստեղծված աղմուկին
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ) պաշտոնական տեղեկատվություն չի ստացել Ռուսաստանի Դաշնությունից «Պռոշյան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը հանդիպել է Հայաստանի խոշոր գործատուների ներկայացուցիչների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի խոշոր գործատուների ներկայացուցիչներին՝ կարևոր հարցեր քննարկելու նպատակով։...
Աշոտ Արսենյանը` «Ջերմուկ» Գրուպի շուրջ ստեղծված իրավիճակի մասին
Հորդորում եմ խնայել սեփական ջանքերն ու թողնել հայկական ամենահեղինակավոր բրենդի վրա ցեխ շպրտելու խղճուկ փորձերը։ Արձագանք...
Միքայել Մելքումյանը հակադարձել է տրանսֆերտների վերաբերյալ FIP-ի հրապարակմանը
Տնտեսագետ և ԲՀԿ անդամ Միքայել Մելքումյանը փաստարկված հակադարձում է Փաստերի ստուգման հարթակի (FIP) հոդվածին, որը վերաբերո...