Նրա համար է, որ Կտրիճ Ներսիսյանի զարմիկները G դասի Mercedes-ով պտտվեն, թե՞ եկեղեցու կարիքների. վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հոգևորականները, ինչպես և բոլոր քաղաքացիները, պետք է եկամտահարկ վճարեն, քանի որ բոլորը հավասար են օրենքի առջև։
Ճեպազրույցի ընթացքում վարչապետը նշել է, որ չկա որևէ կարգավորում, ըստ որի հոգևորականները դուրս են օրենքից։ Նրա խոսքով՝ արդեն ութ տարի է հայտնվում է պատրաստակամություն, որ Հայաստանյայց Առաքելական եկեղեցու գործունեությունից գանձված հարկերը լիարժեք վերադարձվեն՝ նաև ֆինանսական թափանցիկությունն ապահովելու համար։
Նիկոլ Փաշինյանը հարցադրում է արել, թե ինչու պետք է չհարկվեն եկեղեցու համար ներմուծվող այն ապրանքները, օրինակ՝ սուրճը, որոնք զուտ ծիսական նշանակություն չունեն։ Վարչապետն ընդգծել է նաև մոմի վաճառքից ստացվող շրջանառության թափանցիկության կարևորությունը։
«Ինչո՞ւ պետք է Հայաստանյայց Առաքելական եկեղեցու հետևորդները չիմանան, որ, օրինակ, մոմի վաճառքն ինչքան շրջանառություն է ապահովում, հետո ի՞նչ են լինում այդ փողերը։ Դա նրա համար է, որ, օրինակ, Կտրիճ Ներսիսյանի զարմիկները G դասի Mercedes-ով պտտվեն, թե՞ եկեղեցու կարիքների համար է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են բերման ենթարկում «ՈՒժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանին
Ինչպես են բերման ենթարկում «ՈՒժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանին Ավելի վաղ հայտնել էինք, որ բերման է են...
Մեդվեդևը` Հայաստանի` «զզվելի մակաբույծներին» հնարավոր միանալու մասին
Եվրամիությունը վերածվում է Ռուսաստանի նկատմամբ թշնամական ռազմական դաշինքի, որն ավելի վատ է, քան ՆԱՏՕ-ն։ Այս կարծիքը հայտ...
Գյուլագարակում զանգվածային խուզարկություններ են, բերման են ենթարկվել «Ուժեղ Հայաստանի» աջակիցները. «Ազատության»
Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Գյուլագարակ և Կուրթան գյուղերում այս պահին զանգվածային խուզարկություններ են իրականացվու...
Սերժ Սարգսյանի և ՓԲԸ-ի միջև կնքված գործարքը ճանաչվել է անվավեր. կբռնագանձվի խոշոր չափի գումար
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը հայտնում է, որ Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի փետրվարի 27-ին բավա...