Արման Ծառուկյանը հայտնել է` ինչ գերթանկարժեք գնում կկատարի UFC-ի չեմպիոն դառնալուց հետո
UFC-ի թեթև քաշային կարգի երկրորդ համար Արման Ծառուկյանը հայտարարել է, որ չեմպիոնական գոտին ստանալուն պես մտադիր է անձնական ինքնաթիռ ձեռք բերել։
Մարտիկը Ադամ Զուբայրայևի հետ զրույցում հաստատել է, որ սա իր համար հստակ սահմանված նպատակ է։ Ծառուկյանը նշել է. «Կարծում եմ՝ մինչև ամռան վերջ կգնեմ այն։ Եթե հունիսին կամ հուլիսին նվաճեմ տիտղոսը, ապա օգոստոսին ինքնաթիռ ձեռք կբերեմ։ Հնարավոր է՝ դա անեմ ծննդյանս օրը՝ հոկտեմբերի 11-ին։ Երբ 19 կամ 20 տարեկան էի, ցանկանում էի 30-ամյակիս Rolls-Royce Cullinan գնել, բայց այժմ նպատակս ինքնաթիռն է։ Ամերիկայում ամեն ինչ հնարավոր է, սա հնարավորությունների երկիր է»։
Հարկ է նշել, որ 29-ամյա մարտիկը MMA-ում անցկացրած 26 մենամարտերից 23-ում հաղթանակ է տոնել։
Նմանատիպ հոդվածներ
FIDE-ն անդրադարձել է գրոսմայստեր Սմբատ Լպուտյանի ձերբակալմանը
Շախմատի միջազգային ֆեդերացիան (FIDE) հաղորդագրություն է տարածել գրոսմայստեր Սմբատ Լպուտյանի ձերբակալության վերաբերյալ։ Ի...
Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցի մրցակցին
Եվրոպայի առաջնության 72 կգ քաշային կարգում Գասպար Տերտերյանը պայքարից դուրս է թողել Ադրբեջանի ներկայացուցչին։ «Եվրոպայի...
Նոր սկանդալ հայկական ֆուտբոլում. «Ուրարտուի» հայտարարությունը
«Ուրարտուի» գլխավոր տնօրեն Դավիթ Շախբագյանը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ՝ խիստ քննադատության ենթարկելով Հայա...
ՀՖՖ-ն պատասխանել է «Ուրարտու»-ի հայտարարությանը
ՀՖՖ գլխավոր քարտուղար Էդգար Պետրոսյանն արձագանքել է «Ուրարտու» ՖԱ գլխավոր տնօրեն Դավիթ Շախբագյանի հայտարարությանը։ «Ի պա...