Կիև չժամանելը անհարգալից կլինի. Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեկնաբանել է ամերիկացի բանագնացներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների՝ Ուկրաինա այցելելու հավանականությունը։
Պատասխանելով ICTV-ի լրագրողի հարցին՝ նախագահը կոչ է արել թեմայից «առանձնահատուկ սենսացիա» չստեղծել, քանի որ ուկրաինացի բանակցողները կապ են պահպանում նրանց հետ։
Զելենսկին նշել է, որ նման այցն առաջին հերթին անհրաժեշտ է հենց պատվիրակությանը, քանի որ Մոսկվա մեկնելն ու Կիև չժամանելը համարում է անհարգալից վերաբերմունք։ Նա հավելել է, որ չնայած Ուկրաինայում լոգիստիկան ավելի բարդ է, մարդիկ այնուամենայնիվ կարողանում են գալ։
Զելենսկու խոսքով՝ երկիրը տրամադրված է արդյունքի, և եթե այցը Կիև չկայանա, հանդիպումներ կանցկացվեն այլ պետություններում։ Նա նաև շեշտել է, որ հիմնական խնդիրը մնում է Ռուսաստանի՝ պատերազմը դադարեցնելու ցանկության բացակայությունը։
Նմանատիպ հոդվածներ
Հարվածներ կհասցվեն. Պենտագոնի նախազգուշացումը` Իրանին
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ Թեհրանի կողմից խաղաղության գործարքը մերժելու պարագայում ԱՄՆ-ն կշարունակի...
Կբացատրե՞ս՝ ո՞նց էիր պատրաստվում Դոգի հետ կոալիցիա կազմեիր. Ալեն Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շարունակում է նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին վերաբերող գրառումների շարքը: «Տկզա՛ր, քաղ...
Իսրայելում կանենք նույնը, ինչ Ղարաբաղում և Լիբիայում. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան կարող է քայլեր ձեռնարկել Իսրայելի նկատմամբ այնպես, ինչպե...
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Ստամբուլում է
Աշխատանքային այցով Ստամբուլում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Միջխորհրդարան...