ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հունգարիայում խորհրդարանական ընտրություններ են ընթանում
Հունգարիայում այսօր առավոտյան ժամը 06:00-ից սկսվել է 199 պատգամավորից բաղկացած նոր խորհրդարանի կազմի ընտրության քվեարկությունը։
Տեղական ժամանակով 06:00-ին Հունգարիայում բացվել են ընտրական տեղամասերը, որոնք կգործեն մինչև ժամը 19:00-ն։ Քաղաքացիները հնարավորություն ունեն ընտրելու երկրի օրենսդիր մարմնի նոր կազմը։ Խորհրդարանը բաղկացած է 199 պատգամավորից, որոնց ընտրության համար կիրառվում է խառը համակարգ։
Ընտրողներին տրվում է երկու քվեաթերթիկ. մեկը կուսակցական ցուցակների քվեարկության համար է, իսկ մյուսը՝ միամանդատ ընտրատարածքների թեկնածուների։ Այս մեխանիզմով կբաշխվի 106 պատգամավորական մանդատ, իսկ մյուս տեղերը կբաշխվեն ըստ կուսակցությունների ստացած ձայների համամասնության։
Ընտրապայքարին հինգ քաղաքական ուժ է մասնակցում, սակայն հիմնական մրցակցությունը ծավալվում է գործող վարչապետ Վիկտոր Օրբանի «Ֆիդես» կուսակցության և Պետեր Մադյարի գլխավորած ընդդիմադիր «Տիսա» ուժի միջև։ Միջազգային փորձագետներն ու դիտորդները հետևում են գործընթացին, քանի որ քվեարկության արդյունքները կորոշեն երկրի ներքին և արտաքին քաղաքականության հետագա ուղղությունը։
Նմանատիպ հոդվածներ
Մեդվեդևը` Հայաստանի` «զզվելի մակաբույծներին» հնարավոր միանալու մասին
Եվրամիությունը վերածվում է Ռուսաստանի նկատմամբ թշնամական ռազմական դաշինքի, որն ավելի վատ է, քան ՆԱՏՕ-ն։ Այս կարծիքը հայտ...
Թուրքիայի հայտարարություններից հետո Թուրքիան դուռ է բացում. Նարեկ Կարապետյան
«Առաջինի լրատվականի» հարցազրուցավար Աննա Դանիելյանի հարցին, թե Ռուսաստանի պաշտոնյաների հայտարարությունները մեր ընտրական...
Սեփական մեղքերն ուրիշների գրպանը գցել է. Քոչարյանը` Փաշինյանի հայտարարության մասին
Որևէ երկիր Արցախի անկախությունը չէր ճանաչել, Արցախը ինքնորոշման ճանապարհին էր, «Մեծ քաղաքականություն» փոդքասթի ժամանակ ա...
Գնա ում ուզում ես փնտրի, ես քո համար զապասկա չեմ. Քոչարյան
Պետք է ջանքեր գործադրել մարդկանց բացատրելու համար, թե ինչ կարգի հետևանքներ կարող են լինել։ Այս մասին «Մեծ քաղաքականությո...