Մեքսիկայում թաղումը ավարտվել է կանանց ծեծկռտուքով
Մեքսիկայի Վերակրուս նահանգում կազմակերպված թաղման արարողությունը խաթարվել է երկու կանանց միջև առաջացած վիճաբանության պատճառով։ Միջադեպը տեղի է ունեցել հրաժեշտի պահին, երբ պարզվել է, որ մահացած տղամարդը միաժամանակ հարաբերություններ է ունեցել երկու կանանց հետ։
Ականատեսների խոսքով՝ լարվածությունը սկսվել է այն ժամանակ, երբ կանանցից մեկը մոտեցել է դագաղին և ասել «Իմ սեր, կկարոտեմ քեզ»։ Դա կասկածներ է առաջացրել մյուս կնոջ մոտ:
Հյուրերը փորձել են միջամտել և կանխել ծեծկռտուքը, սակայն իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից։ Տեսանյութերում երևում է, թե ինչպես են կանայք հարվածում միմյանց և բախվում դագաղին, որի կափարիչը տեղաշարժվում է։
Տեսագրությունները լայն տարածում են գտել սոցիալական ցանցերում՝ հավաքելով հազարավոր դիտումներ և ակտիվ արձագանքներ։
Նմանատիպ հոդվածներ
Օլիմպիական մարզադաշտի տանիքը բռնկվել է
Ռիո դե Ժանեյրոյում հրդեհ է տեղի ունեցել օլիմպիական մարզադաշտում, որտեղ անցկացվում էին պատանիների և կադետների սուսերամարտ...
Մոսկվայում վաճառվում է Պուգաչովայի շքեղ բնակարանը. ինչ արժե այն
Մոսկվայի Արբատի շրջանում վաճառքի է հանվել ռուս երգչուհի Ալլա Պուգաչովայի բնակարանը՝ մոտ 5 միլիոն դոլար արժեքով։ Տեղեկութ...
ՏԵՍԱՆՅՈւԹ. Բացառիկ կադրեր տիեզերքից
NASA-ն ցույց է տվել Երկրի մայրամուտը Լուսնի վրա, ինչպես նաև պատմության մեջ առաջին լիակատար խավարումը Երկրի սահմաններից դ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քիմ Քարդաշյանը նոր սիրավեպ է սկսել
Քիմ Քարդաշյանն ու Լյուիս Համիլթոնը պաշտոնապես հաստատել են իրենց սիրավեպը Instagram-ում։ Ֆորմուլա 1-ի վարորդը հրապարակել...