Փոփոխություններ՝ Առողջության համընդհանուր ապահովագրության փաթեթում․ նոր խմբեր կընգրկվեն
Խորհրդարանը քննարկում է Կառավարության ներկայացրած՝ Առողջության համընդհանուր ապահովագրության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։
Հիմնական զեկուցող, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը հիշեցրել է, որ արդեն 3 ամիս է՝ գործում է Առողջության համընդհանուր ապահովագրության նոր համակարգը, և, նրա ձևակերպմամբ, «3 ամսական նորածին ունենք»։
««Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքում առաջարկում ենք մի շարք փոփոխություններ իրականացնել, առաջին հերթին՝ ավելացնել մի շարք խմբեր ընդհանուր խմբերի ցանկում: Առաջինը էլեկտրոնային հարթակով իրականացնող ուղևորափոխադրման ծառայության փոխադրողներին, վարորդներին, սկսած մյուս տարվա հունվարի 1-ից թույլ տալ, որպեսզի իրենք էլ կարողանան մասնակից լինել այս համակարգին»,- պարզաբանել է նա:
Լենա Նանուշյանը տեղեկացրել է, որ ընդլայնվում է նաև ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառած վնասների հատուցման մասին օրենքի իմաստով շահառու ճանաչված անձանց շրջանակը։
Առաջարկվող հաջորդ փոփոխությունը վերաբերում է ապահովագրված անձանց փոխկապակցված անձանց։
«Ինչպես գիտեք, օրենքը հաստատվելուց փոխկապակցված անձինք արդեն կարող էին ապահովագրվել՝ սկսած 2028 թվականից, բայց քանի որ տարբեր շահառուներից, որոնք արդեն իսկ հանդիսանում են ապահովագրության շահառու և, գոհ լինելով տրամադրված համակարգի ծառայություններից, իրենք են առաջարկել, որպեսզի փոխկապակցված անձինք, այսինքն՝ իրենց ընտանիքի անդամները, որոնք ներգրավված չեն ապահովագրության համակարգում, կարողանան նույնպես վճարել և մասնակցել ապահովագրության այդ համակարգի շրջանակում տրամադրվող ծառայություններին»,- նշել է առողջապահության նախարարի տեղակալը:
Հաջորդ փոփոխությամբ առաջարկվում է ապահովագրավճար վճարող անհատ ձեռնարկատերերի համար գործող վերջնաժամկետը այս տարվա ապրիլի 20-ի փոխարեն սահմանել հուլիսի 20-ը՝ նրանց ապահովագրավճարների կատարման պատշաճ ապահովման նպատակով։
Փաթեթում առաջարկվող մյուս փոփոխությունը վերաբերում է Բնակչության բժշկական օգնության և սպասարկման օրենքին։
Նմանատիպ հոդվածներ
Անմիջապես պետք է սկսվի արտաքսման գործընթացը՝ առանց ձգձգումների. Մեդվեդևը՝ որոշ օտարերկրացիների մասին
Ռուսաստանում վտանգավոր հիվանդություններով միգրանտների նկատմամբ նախատեսվում է կիրառել անհապաղ արտաքսման մեխանիզմ։ Այս մաս...
Օվերչուկը նախազգուշացնում է. այդ դեպքում ՌԴ-Հայաստան ավիահաղորդակցությունը կդադարեցվի
Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ Հայաստանի՝ Եվրամիությանը միանալու դեպքում կարող է դադարել ավիա...
Ալեն Սիմոնյանի «կոշտ» արձագանքը՝ Պուտինի հայտարարություններին
Պուտինը «արջի ծառայություն» մատուցեց և բացեիբաց հայտարարեց՝ «էս իմ տղերքն են, թող մասնակցեն ընտրություններին»: Այս մասին...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թող գնան, սնանկանան․ պետք է իրենց շինթույլտվությունները չեղարկել․ Ավինյան
Այդ շինաղբը որտեղից որ տարբեր տեղերում հայտնվում է, եկեք հասկանանք՝ որ շինհրապարակներն են, որ այդ տեսակ գործելաոճ ունեն,...