Թրամփը՝ Իրանում ամերիկացի զինծառայողի որոնման մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Axios-ին հայտնել է, որ Իրանի տարածքում խոցված F-15 կործանիչի անձնակազմի անդամից ստացված հաղորդագրությունը սկզբում Վաշինգտոնում ընկալվել է որպես հնարավոր վտանգ։ Նրա խոսքով՝ ամերիկյան կողմը մտավախություն է ունեցել, թե իրանական ուժերը կարող էին կեղծ ազդանշաններ կիրառել՝ փրկարարական խումբը թիրախավորելու համար։
Թրամփի ներկայացմամբ՝ վիրավորված սպան ավելի քան 24 ժամ կարողացել է ողջ մնալ լեռնային վայրում՝ թաքնվելով ժայռի ճեղքում։ Այդ ընթացքում նրան որոնել են ինչպես իրանական ուժերը, այնպես էլ տեղացի բնակիչները։ Միաժամանակ ԱՄՆ զինված ուժերը, նրա խոսքով, ունեցել են «ազդանշանային տեղեկություն» սպայի գտնվելու վայրի մասին, իսկ վերջինս հասցրել է փոխանցել կարճ հաղորդագրություն։
Փրկարար գործողությանը, ըստ Թրամփի, ներգրավված է եղել շուրջ 200 հատուկ նշանակության զինծառայող։
Թրամփը նաև նշել է, որ օդաչուին հաջողվել է դուրս բերել ավելի արագ՝ դեռ ցերեկային ժամերին և իրանական ուժերի ինտենսիվ կրակի պայմաններում։
Նմանատիպ հոդվածներ
Անմիջապես պետք է սկսվի արտաքսման գործընթացը՝ առանց ձգձգումների. Մեդվեդևը՝ որոշ օտարերկրացիների մասին
Ռուսաստանում վտանգավոր հիվանդություններով միգրանտների նկատմամբ նախատեսվում է կիրառել անհապաղ արտաքսման մեխանիզմ։ Այս մաս...
Ալեն Սիմոնյանի «կոշտ» արձագանքը՝ Պուտինի հայտարարություններին
Պուտինը «արջի ծառայություն» մատուցեց և բացեիբաց հայտարարեց՝ «էս իմ տղերքն են, թող մասնակցեն ընտրություններին»: Այս մասին...
Թրամփը՝ ծննդյան իրավունքով Ամերիկայի քաղաքացիություն ստանալու մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ծննդյան իրավունքով քաղաքացիությունը նախատեսված է ստրուկների երեխաների համար,...
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հայտարարությամբ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ՔՊ-ի նախընտրական ծրագիրը․«Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջա...