Նեթանյահուն շնորհավորել է Թրամփին. Իրանը կրկին ձախողեց
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն շնորհավորել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ամերիկացի օդաչուի փրկության կապակցությամբ։
«Սա ցույց է տալիս, որ երբ ազատ հասարակությունները խիզախություն են դրսևորում, նրանք որոշում են դիմակայել անհաղթահարելի թվացող խոչընդոտներին և հաղթել խավարի ու ահաբեկչության ուժերին։ Այս փրկարարական գործողությունը հաստատում է սրբազան սկզբունքը՝ ոչ ոք միայնակ չի մնում։ Սա ընդհանուր արժեք է, որը մեր երկրները կրկին ու կրկին ցուցադրում են»,- նշել է Իսրայելի վարչապետը:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ Իրանի երկնքում խոցված F-15 կործանիչի օդաչուն փրկվել է:
Axios-ի հետ զրուցած ամերիկացի պաշտոնյաների փոխանցմամբ՝ իրականացվել է բարդ և ամբողջական գործողություն։ Նշվել է, որ գործողության բոլոր մասնակիցները, այդ թվում՝ օդաչուն, այժմ գտնվում են Իրանի սահմաններից դուրս։
Միաժամանակ հիշեցվում է, որ Իրանի ԻՀՊԿ-ն հերքել է Վաշինգտոնի հայտարարությունները օդաչուի փրկության մասին՝ պնդելով, որ գործողությունն ամբողջությամբ ձախողվել է, իսկ իրանական կողմը խոցել է ԱՄՆ երկու ուղղաթիռ և երկու ռազմատրանսպորտային ինքնաթիռ։
Նմանատիպ հոդվածներ
Անմիջապես պետք է սկսվի արտաքսման գործընթացը՝ առանց ձգձգումների. Մեդվեդևը՝ որոշ օտարերկրացիների մասին
Ռուսաստանում վտանգավոր հիվանդություններով միգրանտների նկատմամբ նախատեսվում է կիրառել անհապաղ արտաքսման մեխանիզմ։ Այս մաս...
Ալեն Սիմոնյանի «կոշտ» արձագանքը՝ Պուտինի հայտարարություններին
Պուտինը «արջի ծառայություն» մատուցեց և բացեիբաց հայտարարեց՝ «էս իմ տղերքն են, թող մասնակցեն ընտրություններին»: Այս մասին...
Օվերչուկը նախազգուշացնում է. այդ դեպքում ՌԴ-Հայաստան ավիահաղորդակցությունը կդադարեցվի
Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ Հայաստանի՝ Եվրամիությանը միանալու դեպքում կարող է դադարել ավիա...
Թրամփը՝ ծննդյան իրավունքով Ամերիկայի քաղաքացիություն ստանալու մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ծննդյան իրավունքով քաղաքացիությունը նախատեսված է ստրուկների երեխաների համար,...