Լավրովը՝ հայ-ռուսական հարաբերությունների մասին
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ հայկական կողմը ըմբռնումով է մոտեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից հնչեցված մտահոգություններին։ Այդ մասին նա նշել է լրագրող Պավել Զարուբինի հետ զրույցում։
Լավրովի խոսքով՝ նշված հարցերը քննարկվել են Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ընթացքում։ Նա ընդգծել է, որ հայկական կողմը արձագանքել է ռուսական կողմի ներկայացրած դիրքորոշմանը։
Ռուսաստանի արտգործնախարարը հավելել է, որ հետագա զարգացումները կախված են լինելու այն բանից, թե ինչպես կզարգանան երկկողմ հարաբերությունները գործնական մակարդակում։
Նրա խոսքով՝ առաջիկա փուլում կողմերը կգնահատեն հարաբերությունների ընթացքը՝ հաշվի առնելով արդեն կայացված որոշումները։
Նմանատիպ հոդվածներ
Անմիջապես պետք է սկսվի արտաքսման գործընթացը՝ առանց ձգձգումների. Մեդվեդևը՝ որոշ օտարերկրացիների մասին
Ռուսաստանում վտանգավոր հիվանդություններով միգրանտների նկատմամբ նախատեսվում է կիրառել անհապաղ արտաքսման մեխանիզմ։ Այս մաս...
Ալեն Սիմոնյանի «կոշտ» արձագանքը՝ Պուտինի հայտարարություններին
Պուտինը «արջի ծառայություն» մատուցեց և բացեիբաց հայտարարեց՝ «էս իմ տղերքն են, թող մասնակցեն ընտրություններին»: Այս մասին...
Թրամփը՝ ծննդյան իրավունքով Ամերիկայի քաղաքացիություն ստանալու մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ծննդյան իրավունքով քաղաքացիությունը նախատեսված է ստրուկների երեխաների համար,...
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հայտարարությամբ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ՔՊ-ի նախընտրական ծրագիրը․«Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջա...