Սերժ Սարգսյանը՝ այսօրվա ընդդիմության և ընտրություններին չմասնակցելու մասին
Այսօր ընդդիմության առաջատարը «Ուժեղ Հայաստանն» է, այդտեղից շատ ենթադրություններ է պետք անել: Այս մասին ճեպազրույցի ընթացքում ասել է ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ (Հայաստանի հանրապետական կուսակցություն) նախագահ Սերժ Սարգսյանը։
Երրորդ նախագահը փաստել է, որ այս պահին «Հայաստան» դաշինքի վարկանիշը իրենցից ավելի բարձր է։ Ըստ նրա՝ հենց սա է եղել պատճառներից մեկը, որ ՀՀԿ-ն այլ մոտեցում է որդեգրել ընտրություններին մասնակցության հարցում։
««Հայաստան» դաշինքի վարկանիշը մեզնից բարձր է։ Եթե մեր վարկանիշը «Հայաստան» դաշինքից բարձր լիներ, մենք պարտավոր էինք մասնակցել ընտրություններին: Կարծում եմ, որևէ մեկի մոտ կասկած չկա, որ այսօր ընդդիմության առաջատարը «Ուժեղ Հայաստանն» է, այդտեղից շատ ենթադրություններ է պետք անել»,- անդրադառնալով միավորող ուժին՝ ասել է Սերժ Սարգսյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ իր ճեպազրույցի ընթացքում, ՀՀ երրորդ նախագահը ասել էր, որ ինքը շատ-շատերից ավելի է ցանկանում, որ «Հայաստան» դաշինքը հաղթահարի ընտրությունները, քանի որ դա բոլորի օգուտն է։
Նշենք նաև, որ ՀՀԿ նախագահ է վերընտրվել Սերժ Սարգսյանը՝ 438 կողմ 3 դեմ ձայների հարաբերակցությամբ: Այս մասին հայտարարվել է ՀՀԿ 18-րդ համագումարի ժամանակ: Համագումարի ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ ՀՀԿ-ն չի մասնակցելու ընտրություններին։
Նմանատիպ հոդվածներ
Անմիջապես պետք է սկսվի արտաքսման գործընթացը՝ առանց ձգձգումների. Մեդվեդևը՝ որոշ օտարերկրացիների մասին
Ռուսաստանում վտանգավոր հիվանդություններով միգրանտների նկատմամբ նախատեսվում է կիրառել անհապաղ արտաքսման մեխանիզմ։ Այս մաս...
Թրամփը՝ ծննդյան իրավունքով Ամերիկայի քաղաքացիություն ստանալու մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ծննդյան իրավունքով քաղաքացիությունը նախատեսված է ստրուկների երեխաների համար,...
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հայտարարությամբ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ՔՊ-ի նախընտրական ծրագիրը․ «Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջ...
Նոր օրենք. Գերմանիայում փոխվել են արտերկիր մեկնելու կանոնները
Գերմանիայում ուժի մեջ է մտել օրենսդրական փոփոխություն, ըստ որի՝ 17-ից 45 տարեկան տղամարդիկ պարտավոր են հատուկ թույլտվութ...