Հայտնի է՝ ինչ է քննարկել Էրդողանը Զելենսկու հետ. մանրամասներ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ՝ քննարկելով երկկողմ հարաբերությունների զարգացումն ու տարածաշրջանային հարցերը։
Զրույցի ընթացքում կողմերը անդրադարձել են նաև Ուկրաինա-Ռուսաստան պատերազմի կարգավորման հնարավորություններին։ Էրդողանը վերահաստատել է, որ Անկարան շարունակելու է աջակցել բանակցային գործընթացներին՝ ընդգծելով, որ տարածաշրջանին անհրաժեշտ են խաղաղություն և կայունություն։
Թուրքիայի նախագահը կարևորել է նաև Սև ծովում նավագնացության անվտանգության և էներգամատակարարման հարցերը։ Նա նշել է, որ այդ ուղղություններով կայունության ապահովումը շարունակում է մնալ առաջնահերթություն։
Բացի այդ, Էրդողանը հայտնել է, որ Թուրքիան մտադիր է ավելացնել առևտրաշրջանառությունը Ուկրաինայի հետ և շարունակել անհրաժեշտ քայլերն այդ նպատակով։ Նա նաև դրական է գնահատել Ուկրաինայի և Պարսից ծոցի երկրների միջև հարաբերությունների զարգացումը։
Նմանատիպ հոդվածներ
Ալեն Սիմոնյանի «կոշտ» արձագանքը՝ Պուտինի հայտարարություններին
Պուտինը «արջի ծառայություն» մատուցեց և բացեիբաց հայտարարեց՝ «էս իմ տղերքն են, թող մասնակցեն ընտրություններին»: Այս մասին...
Անմիջապես պետք է սկսվի արտաքսման գործընթացը՝ առանց ձգձգումների. Մեդվեդևը՝ որոշ օտարերկրացիների մասին
Ռուսաստանում վտանգավոր հիվանդություններով միգրանտների նկատմամբ նախատեսվում է կիրառել անհապաղ արտաքսման մեխանիզմ։ Այս մաս...
Թրամփը՝ ծննդյան իրավունքով Ամերիկայի քաղաքացիություն ստանալու մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ծննդյան իրավունքով քաղաքացիությունը նախատեսված է ստրուկների երեխաների համար,...
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հայտարարությամբ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ՔՊ-ի նախընտրական ծրագիրը․ «Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջ...