Անցել ենք դժոխքի միջով. աշխարհաքաղաքական թակարդից դուրս ենք եկել. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարի իր ելույթում ասել է, որ Հայաստանի Հանրապետությունը դուրս են բերել աշխարհաքաղաքական թակարդից ու հասցրել խաղաղ հանգրվանի։
«Այսպիսի բան անելն ամեն քաղաքական ուժի հասու չէ։ ՄԵնք անցել ենք դժոխքի միջով, մեր ժողովրդին առաջնորդել ենք դժոխքի միջով ու հասցրել ենք խաղաղ հանգրվանի»,- ասել է նա։
Վարչապետի խոսքով՝ այսօր կանգնած ենք պատմաքաղաքական հեղափոխության շեմին։
«Մենք հեղափոխությունների կուսակցություն ենք։ Բայց մեզ թվում էր, թե 2018թ․ հեղափոխությամբ մենք մեր հեղափոխական միսիան ավարտել ենք։ 2021թ․-ին էլ էր հեղափոխություն, և դա սնուցող մայրերի իրականացրած հեղափոխությունն էր։
Մենք այսօր կանգնած ենք պատմաքաղաքական հեղափոխության շեմին՝ դա ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքում առանց արտաքին հովանավորության ապրելու ընդունակությունն է, ՀՀ պետական շահն ու պետականության հարատևության օրակարգը բոլոր գործողությունների ելակետ դարձնելն է։ Մենք այս ճանապարհի եզրագծին ենք»,- հայտարարել է Փաշինյանը։
Հավելենք՝ Նիկոլ Փաշինյանն ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու:
Նմանատիպ հոդվածներ
Անմիջապես պետք է սկսվի արտաքսման գործընթացը՝ առանց ձգձգումների. Մեդվեդևը՝ որոշ օտարերկրացիների մասին
Ռուսաստանում վտանգավոր հիվանդություններով միգրանտների նկատմամբ նախատեսվում է կիրառել անհապաղ արտաքսման մեխանիզմ։ Այս մաս...
Թրամփը՝ ծննդյան իրավունքով Ամերիկայի քաղաքացիություն ստանալու մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ծննդյան իրավունքով քաղաքացիությունը նախատեսված է ստրուկների երեխաների համար,...
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հայտարարությամբ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ՔՊ-ի նախընտրական ծրագիրը․«Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջա...
Նոր օրենք. Գերմանիայում փոխվել են արտերկիր մեկնելու կանոնները
Գերմանիայում ուժի մեջ է մտել օրենսդրական փոփոխություն, ըստ որի՝ 17-ից 45 տարեկան տղամարդիկ պարտավոր են հատուկ թույլտվութ...