ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Թուրքիայի երկինքը կարմրանարնջագույն է դարձել
Թուրքիայի Անթալիա հանգստյան գավառում ուժեղ ավազափոշային ալիքը փոխել է երկնքի գույնը և նվազեցրել տեսանելիությունը։ Տեղական Antalyahakkinda պորտալի փոխանցմամբ՝ տարածաշրջան է հասել Հյուսիսային Աֆրիկայից տեղափոխված խիտ փոշու շերտը, ինչի հետևանքով մթնոլորտը ստացել է անսովոր կարմրանարնջագույն երանգ։
Հրապարակման մեջ նշվում է, որ փոշու և ավազի մեծ զանգվածները բարձրացել են Լիբիայի և հարակից շրջանների տարածքից, ապա հարավային քամիներով անցել Միջերկրական ծովը և հասել Թուրքիայի հարավային հատվածներ։ Ամենից նկատելի ազդեցությունն արձանագրվել է Ալանիայում և Անթալիայի մի շարք այլ շրջաններում։
Պորտալի տվյալներով՝ երկնքի գույնի փոփոխությունը պայմանավորված է արևի լույսի բեկման փոփոխությամբ, երբ օդում առկա փոշու մասնիկները փոխում են լույսի տարածման պայմանները։ Միաժամանակ օդում փոշու բարձր խտությունը բերել է տեսանելիության նվազման, ինչը անհանգստություն է առաջացրել բնակիչների և զբոսաշրջիկների շրջանում։
Նման երևույթ մի քանի օր առաջ գրանցվել էր նաև Հունաստանի Կրետե կղզում, որտեղ երկինքը դարձել էր վառ կարմիր, իսկ օդանավակայանի աշխատանքը սահմանափակվել էր։ Մասնագետները այս իրավիճակը կապում են այսպես կոչված «սահարական փոշու» տեղաշարժի հետ․ մանր մասնիկները կարող են անցնել հազարավոր կիլոմետրեր, փոխել մթնոլորտի գունային պատկերը և ազդել օդի որակի ու եղանակային պայմանների վրա։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում սոցցանցերի սահմանափակում 16 տարեկանից ցածր երեխաների համար. նախագիծ
Հայաստանում մի շարք գերատեսչությունների մասնակցությամբ քննարկվում է մինչև 16 տարեկան երեխաների համար սոցիալական ցանցերի...
Ինչո՞ւ «Ռադիո Ավրորա»-ն և Kiss FM Armenia-ն չեն հրավիրվել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 25-ամյակին
Այս տարի Հայաստանի Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը նշել է իր գործունեության 25-ամյակը։ Auroranews-ի և Aurora Me...
Երկրաշարժ` Հայաստանում
Սույն թվականի Մարտի 24-ին` տեղական ժամանակով ժամը 14:10-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 10։10-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանութ...
Երևանի տարածքում առկա է բջջային ցանցի հասանելիության խնդիր. «Վիվա Արմենիա» ՓԲԸ
Հարգելի բաժանորդներ, Երևանի տարածքում առկա է բջջային ցանցի հասանելիության խնդիր՝ օպտիկամանրաթելային մալուխի երկկողմանի վ...


