Թոշակառուները կկարողանան եկամուտ ստանալ իրենց բնակարանից․ նախագիծ
Հայաստանում նախատեսվում է ներդնել հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, որը թույլ կտա թոշակառուներին եկամուտ ստանալ իրենց գույքից։
Հայաստանում նախատեսվում է ներդնել հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, որը թոշակառուներին հնարավորություն կտա իրենց անշարժ գույքը հիփոթեքով հանձնել բանկին և դրա դիմաց ստանա ամսական վճարումներ։ Ընդ որում՝ կպահպանվեն նրան սեփականության և տվյալ տարածքում բնակվելու իրավունքը։
ՀՀ կառավարության ապրիլի 2-ի նիստում Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը նշեց, որ այս ինստիտուտը տասնյակ տարիներ առաջ ներդրվել է ԱՄՆ-ում և թույլ է տալիս թոշակային տարիքի անձանց իրենց անշարժ գույքից եկամուտ ստանալ։
«Մարդիկ ապրելով անշարժ գույքում չեն կարողանում որոշակի առումով հենց այդ պահին եկամուտ ստանալ՝ պահպանելով դրա օգտագործման և սեփականության իրավունքը։ Զարգացած երկրները ներդրել են և փորձել են կարգավորել այս հարցը։ Այս օրենսդրական փաթեթի ընդունման պարագայում սեփականատերերը թոշակի անցնելուց հետո հնարավորություն են ունենալու բանկի հետ բանակցելով, որի պայմանները հստակ արձանագրված են օրենսդրական կարգավորումներում, հետադարձ հիփոթեքով անշարժ գույքը հանձնել բանկին և, պահպանելով դրա նկատմամբ սեփականության և այդտեղ բնակվելու իրավունքը, ստանալ եկամուտներ»,- ներկայացրել է Թովմասյանը։
Նրա խոսքով՝ այս մեխանիզմով գույքը բանկին փոխանցելուց հետո թոշակառուն ամեն ամիս անկանխիկ կստանա որոշակի գումար, որը կավելանա թոշակին և կդառնա լրացուցիչ միջոց։
Միևնույն ժամանակ թոշակառուն բանկին որևէ մարում կատարելու պարտավորություն չի ունենա։
Հետագայում ժառանգորդը կարող է բանկի հետ պայմանագիր կնքել և մարելով համապատասխան գումարը՝ ձեռք բերել գույքը։ Եթե նման պահանջ չլինի, բանկը կարող է գրանցել գույքի նկատմամբ իր իրավունքը և այն վաճառել աճուրդով։ Եթե վաճառքից ստացված գումարը գերազանցի բանկի կողմից վճարված գումարը, տարբերությունը կտրամադրվի ժառանգորդներին։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բողոքի ակցիա՝ ի աջակցություն կալանավորված Դավիթ Մինասյանի
Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո երկու ամսով կալանավորված 18–ամյա դպրոցական Դավիթ Մինասյանի ընկերներն ու...
Վարորդները արդեն կարող են անցնել ամառային անվադողերի
Ապրիլի 1-ից ձմեռային անվադողերով երթևեկելու պահանջը հանվել է։ Նոյեմբերի 15-ից սահմանված և մինչև մարտի 31-ը գործող ձմեռայ...
Հանրության մի հատվածի արձագանքը՝ Նիկոլ Փաշինյանի և արցախցու միջև տեղի ունեցած վեճին
Այսօր Մետրոյում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արցախցի կնոջ միջև տեղի ունեցավ վիճաբանություն, երբ վարչապետը ցանկացել էր կնոր...
Ինչո՞ւ «Ռադիո Ավրորա»-ն և Kiss FM Armenia-ն չեն հրավիրվել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 25-ամյակին
Այս տարի Հայաստանի Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը նշել է իր գործունեության 25-ամյակը։ Auroranews-ի և Aurora Me...