Նա հիմար մարդ էր. ԱՄՆ նախագահը հայտարարություն է արել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի շուրջ իրավիճակը մոտենում է ավարտական փուլին՝ նշելով, որ գործընթացը «գրեթե ավարտված է»։ Նա միաժամանակ ընդգծել է, որ հնարավոր է դեռ անհրաժեշտ լինի դիմակայել լրացուցիչ հարվածների։
Թրամփը նաև անդրադարձել է Իրանի հետ հնարավոր համաձայնագրին՝ նշելով, որ դրա ձախողման դեպքում պատասխանատվությունը կդնի փոխնախագահ Ջեյ Դի Վենսի վրա, իսկ հաջողության դեպքում արդյունքը կվերագրի իրեն։ Նա հավելել է, որ ՆԱՏՕ-ն, իր գնահատմամբ, չի հանդիսանում արդյունավետ ուժ և ԱՄՆ-ին անհրաժեշտ չէ դաշինքի միջամտությունը։
ԱՄՆ նախագահը խոսել է նաև Ուկրաինայի պատերազմի մասին՝ հայտարարելով, որ ԱՄՆ-ը չպետք է ներգրավվեր այդ հակամարտությունում։ Նա քննադատել է նախորդ վարչակազմին՝ պնդելով, որ մեծածավալ ֆինանսական և ռազմական աջակցություն է տրամադրվել առանց համապատասխան արդյունքների։
«Մեզ պետք չէր ներխուժել Ուկրաինա։ Ուկրաինան մեզանից հազարավոր կիլոմետրեր հեռու է ՝ օվկիանոսի այն կողմում։ Մենք ունեինք մի նախագահ, որը հիմար մարդ էր: Նա նրանց տվել է 350 միլիարդ դոլար։ Փոխարենը ոչինչ չստացավ: Նրանց այդքան գումար տվեց, այդքան զինամթերք ծախսեց»,- ասել է նա:
Թրամփի խոսքով՝ ԱՄՆ-ը ներկայում մեծացնում է զինամթերքի արտադրությունը՝ հաշվի առնելով նախկինում կատարված մատակարարումների ծավալը Ուկրաինային։
Նմանատիպ հոդվածներ
Թրամփը՝ ծննդյան իրավունքով Ամերիկայի քաղաքացիություն ստանալու մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ծննդյան իրավունքով քաղաքացիությունը նախատեսված է ստրուկների երեխաների համար,...
Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հանդես է եկել հայտարարությամբ
Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հայտարարել է, որ երկիրը չի փոխում իր արտաքին քաղաքական ուղեգիծն ԱՄՆ-ի և Իսրայե...
Պատրաստում են նոր՝ սեպտեմբերյան պատերազմ՝ ծանր հետևանքներով․ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին
Որոշ ուժեր պատրաստում են նոր՝ սեպտեմբերյան պատերազմ՝ ծանր հետևանքներով։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է վ...
Աննա Հակոբյանի պատասխանը՝ հետախույզ Արթուր Ավանեսյանին
Աննա Հակոբյանը գրառում է կատարել՝ նշելով, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության հարցերով թիմի ղեկավար, գնդապետ...