ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ավազային փոթորիկ՝ Կրետե կղզում. երկինքը ստացել է նարնջա-կարմիր երանգներ
Հունաստանի Կրետե կղզում արձանագրվել է ավազային փոթորիկ, որի հետևանքով երկինքը ստացել է նարնջա-կարմիր երանգներ։ Դա պայմանավորված է եղել մթնոլորտում ավազի բարձր խտությամբ, հաղորդում են լրատվամիջոցները։
Բնական երևույթը ուղեկցվել է ուժեղ քամով և պտտահողմով, ինչն էլ մեծ վնաս է հասցրել ափամերձ Պախիա Ամմոս բնակավայրին։ Տեղեկությունների համաձայն՝ շրջվել է բեռնատարներ, արմատախիլ են եղել ծառեր, ինչպես նաև վնասվել են մի շարք շինություններ:
Նշվում է, որ բնակիչներին և այցելուներին խորհուրդ է տրվել մնալ փակ տարածքներում՝ խուսափելու համար աղտոտված օդի ազդեցությունից։ Օդում փոշու մակարդակը գերազանցել է 1000 մկգ/խմ-ը, իսկ օդերևութաբանները նախազգուշացնում են, որ Սահարայից նոր ավազային հոսք է սպասվում։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ում հուղարկավորել են Երևանում սպանված չեչեն Այշատ Բայմուրադովային
ՀՀ-ում հուղարկավորել են Երևանում սպանված չեչեն Այշատ Բայմուրադովային, որի մարմինը մի քանի ամիս դիահերձարանում էր։ Այս մա...
Վաղվանից Երևանում բեռնատարների համար նոր ժամային սահմանափակում կգործի
Ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտարարություն է տարածել․«Հարգելի՛ վարորդներ, վաղվանի...
Ռուբլին սկսել է թանկանալ. տարադրամ փոխարժեքը՝ ապրիլի 1-ի դրությամբ
Տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի՝ ապրիլի 1-ի դրությամբ․ԱՄՆ դոլարի առքի միջինացված արժեքը 375 դրամ է, վաճառքը՝ 379,5...
Տեղումները կշարունակվեն՝ թաց ձյան, անձրևի տեսքով. ջերմաստիճանը կբարձրանա
Հայաստանի Հանրապետության տարածքում ապրիլի 1-ի ցերեկը, 5-ին առանձին շրջաններում, 2-ի ցերեկը, 3-4-ին ժամանակ առ ժամանակ շր...


