Չինաստանը գաղտնի ընդլայնում է իր միջուկային զինանոցը. CNN
Չինաստանը վերջին տարիներին զարգացնում է իր միջուկային ենթակառուցվածքը Սիչուան նահանգում՝ ըստ արբանյակային պատկերների և տեղական իշխանությունների փաստաթղթերի ուսումնասիրության։ Այս մասին հաղորդում է CNN-ը՝ հղում անելով իր վերլուծությանը։
Աղբյուրի տվյալներով՝ դեռ 2022 թվականին Սիչուանի երեք բնակիչներ բողոքել էին հողերի առգրավման և վերաբնակեցման դեմ, սակայն ստացել էին պատասխան, որ գործընթացը կապված է «պետական գաղտնիքի» հետ։ Երեք տարի անց բնակավայրը ամբողջությամբ քանդվել է, և նույն տարածքում կառուցվել են նոր շենքեր, որոնք, ըստ CNN-ի, առնչվում են կարևոր միջուկային արտադրական օբյեկտների գործունեությանը։
Մասնավորապես նշվում է Տունցզյան գետի մոտ գտնվող 906 օբյեկտը, որտեղ կարճ ժամանակում կառուցվել է մեծ ամրացված գմբեթ։ Փորձագետների գնահատմամբ՝ այնտեղ առկա ճառագայթային վերահսկման և օդափոխության համակարգերը կարող են վկայել բարձր ռադիոակտիվ նյութերի հետ աշխատանքի մասին։ Տարածքում նկատվում են նաև ուժեղացված անվտանգություն և ստորգետնյա թունելներ։
CNN-ը կապում է այս զարգացումները ԱՄՆ վարչակազմի հայտարարությունների հետ՝ Չինաստանի միջուկային զինանոցի արդիականացման վերաբերյալ։ Միաժամանակ նշվում է, որ Վաշինգտոնը Չինաստանին դիտարկում է որպես նոր սերնդի միջուկային տեխնոլոգիաներ զարգացնող երկիր, մինչդեռ Պեկինը հերքում է մեղադրանքները և վերահաստատում իր քաղաքականությունը՝ առաջինը չկիրառելու միջուկային զենք և պահպանելու փորձարկումների մորատորիումը։
Նմանատիպ հոդվածներ
Մենք համաձայն ենք ԹՐԻՓՓ-ի ձևաչափի հետ. Նարեկ Կարապետյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը «Արմենիա» հեռուստաընկերության եթերում արձագանքել է վարչապ...
Ուժեղ բռնելու են ընտրակաշառք բաժանողներին ու վերցնողներին. Ալեն Սիմոնյան
«Զգույշ եղեք, ուժեղ բռնելու են ընտրակաշառք բաժանողներին ու վերցնողներին»,- գրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը` արձագանքելո...
Թրամփը՝ ծննդյան իրավունքով Ամերիկայի քաղաքացիություն ստանալու մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ծննդյան իրավունքով քաղաքացիությունը նախատեսված է ստրուկների երեխաների համար,...
Ասում է` ընկերական թողեք գոնե մասնակցեն ընտրություններին. Արման Եղոյան
«Լավ, եկեք ես էլ թարգմանեմ երեկվա խոսակցությունը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Արման Եղոյանը` անդրադառնալ...