ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զախարովայի հայտարարությունը հիբրիդային սպառնալիքների վերաբերյալ
Ռուսաստանը պատրաստակամ է համագործակցել Հայաստանի հետ «հիբրիդային սպառնալիքների» դեմ պայքարում։ Այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով SputnikArmenia-ի հարցին
Նրա խոսքով՝ Ռուսաստանն ունի անհրաժեշտ գործիքներն ու փորձը, որոնք կարող են կիրառվել նման մարտահրավերներին հակազդելու համար։ Միաժամանակ ընդգծվել է, որ նման համագործակցությունը ենթադրում է փոխադարձ հետաքրքրվածություն և երկկողմ ներգրավվածություն։
Ավելի վաղ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը նշել էր, որ Երևանը չի բացառում Ռուսաստանի փորձի կիրառումը «հիբրիդային սպառնալիքների» դեմ պայքարում։ Զախարովան արձագանքելով այդ հայտարարությանը նշել է, որ համապատասխան հետաքրքրության դեպքում ռուսական կողմը պատրաստ է արձագանքել։
Խոսքը վերաբերում է, մասնավորապես, տեղեկատվական անվտանգության ապահովմանը և կիբերհանցավորության, այդ թվում՝ կիբեռխարդախության դեմ պայքարին, որտեղ, ըստ ռուսական կողմի, առկա է համագործակցության ներուժ։
Նմանատիպ հոդվածներ
Մենք համաձայն ենք ԹՐԻՓՓ-ի ձևաչափի հետ. Նարեկ Կարապետյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը «Արմենիա» հեռուստաընկերության եթերում արձագանքել է վարչապ...
Ուժեղ բռնելու են ընտրակաշառք բաժանողներին ու վերցնողներին. Ալեն Սիմոնյան
«Զգույշ եղեք, ուժեղ բռնելու են ընտրակաշառք բաժանողներին ու վերցնողներին»,- գրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը` արձագանքելո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Առաջիկա օրերը լինելու են վճռորոշ. Փիթ Հեգսեթ
ԱՄՆ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ որ Իրանի դեմ իրականացվող ռազմական գործողության առաջիկա օր...
Պատրաստում են նոր՝ սեպտեմբերյան պատերազմ՝ ծանր հետևանքներով․ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին
Որոշ ուժեր պատրաստում են նոր՝ սեպտեմբերյան պատերազմ՝ ծանր հետևանքներով։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է վ...